Սևագիր:Չարլզ Գիլմոր
Չարլզ Գիլմոր |
---|
Չարլզ Ուիթնի Գիլմոր (անգլ.՝ Charles Whitney Gilmore, ), ամերիկացի հնէաբան, ով համբավ է ձեռք բերել 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգների ազգային թանգարանում (այժմ՝ Բնական պատմության ազգային թանգարան) կատարած ողնաշարավորների վերաբերյալ իր աշխատանքի շնորհիվ: Գիլմորը տվել է շատ դինոզավրերի Տաքսոնոմիական նկարագրություններ Գիլմորը տվել է Հյուսիսային Ամերիկայի և Մոնղոլիայի դինոզավրերից շատերի, այդ թվում՝ կավճի դարաշրջանի զաուրոպոդների տաքսոնոմիկ նկարագրությունները՝ Alamosaurus, Alectrosaurus, Archaeornithomimus, Bactrosaurus, Brachyceratops, Chirostenotes, Mongolosaurus, Parrosaurus, Pinacosaurus, Styracosaurus և Thescelosaurus:
Գիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականին, որպես Քարնեգիի բնական պատմության թանգարանի աշխատակից, Գիլմորը հայտնաբերել է երիտասարդ զաուրոպոդի կմախքը, որը հաջորդ տարի դասակարգվել է որպես ապատոզավր:
1903 թվականին Գիլմորը աշխատանքի անցավ Միացյալ Նահանգների Ազգային թանգարանում (այժմ՝ Բնական պատմության ազգային թանգարանում), որը Սմիթսոնյան ինստիտուտի մի մասն էր[1]: Նրա առաջին հանձնարարությունն եղել է տեսակավորել Օթնիել Մարշի հսկայական հավաքածուն, որը հավաքվել էր Ոսկրային պատերազմների ժամանակ. բրածոները տեղափոխվել են Պիբոդի բնական պատմության նոր թանգարանից (Եյլի համալսարան), երբ թանգարանի փոքր պահոցում տարածքը սպառվել է[2][1]:
Նույն թվականին Գիլմորը պատրաստուկագործի օգնական Նորման Բոսսի հետ, ով հետագայում դարձել է թանգարանի գլխավոր պատրաստուկագործը, հավաքել էդմոնտոզավրուսի ամբողջական կմախքը[1]: Շուտով նրանց հաջողվել է վերականգնել տրիցերատոպի աշխարհում առաջին ուղղահայաց կմախքը, որը 1905 թվականին բացվել է հանրության[3]:1907 թվականի մայիսին Գիլմորը ղեկավարեց արշավախումբը դեպի Ալյասկա, որի խնդիրն էր գտնել ողնաշարավոր պլեյստոցեն բրածոները[4]: 1908 թվականին Գիլմորը աշխատանքի է անցել որպես բրածո սողունների պահապան և հաստատվել Պարկ Վյու շրջանում[5]:
1923 թվականին Գիլմորը Յուտայում հայտնաբերել է Diplodocus longus-ի քարացած մնացորդները[6]: Գիլմորի ղեկավարությամբ այս կմախքը վերստեղծվել և ներկայացվել է բնական պատմության ազգային թանգարանի ցուցահանդեսում 1931 թվականին[6][7]: Հաջորդ 20 տարիների ընթացքում 21 մետրանոց դինոզավրը դարձավ ամենահայտնի ցուցանմուշը[1]. 1924 թվականին Գիլմորը ստացել է մեկ այլ պաշտոն և դարձել ողնաշարավորների հնէաբանության հսկիչ[1]:
Որպես հսկիչ՝ Գիլմորը կազմակերպել է տասնվեց արշավախումբ՝ ողնաշարավորների բրածոները հավաքելու համար[1]: Աշխատանքների մեծ մասն իրականացվել է Յուտա և Վայոմինգ Նահանգներում։ Դրանք սկսվել են Տու Մեդիսինի կազմավորումից 1913 թվականին, որից հետո Գիլմորը վերադարձել է այստեղ 1928 և 1935 թվականներին:
Որպես հսկիչ՝ Գիլմուրը հաճախ դիմումներ է ստացել սովորական քաղաքացիների կողմից թանգարան բերված բրածոների նույնականացման վերաբերյալ։ 1938 թվականին ուսումնասիրել է կրաքարի քարհանքում հայտնաբերված քարացած ատամները և դրանք ճանաչվել են որպես հազվագյուտ պլեյստոցենյան գետակինճ, արջ և ամերիկյան առյուծի բրածոներ[8]:
Գիլմուրը լայնորեն հրապարակել է: Ունի ավելի քան 170 գիտական աշխատանք, ներառյալ ապատոսավրերի, կամպտոզավրերի և այլ մսակեր և զրահապատ դինոզավրերի օստեոլոգիայի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ի հավելումն դինոզավրերի տաքսոնոմիական նկարագրությանը, Գիլմորը հրապարակել է մի քանի մենագրություն, այդ թվում՝ ստեգոզավրերի մասին 1914 թվականին, մսակեր դինոզավրերի մասին 1920 թվականին, և 1936 թվականին ապատոսավրոսի մասին ակնարկ։ 1925 թվականին հրապարակել է Կարնեգի թանգարանում գտնվող երիտասարդ Կամարազավրի խորը ուսումնասիրությունը։
Գիլմուրը թոշակի է անցել Սմիթսոնյան ինստիտուտից 1945 թվականին և մահացել նույն թվականի սեպտեմբերի 27-ին։ Թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը[1][9]:
Հետևյալ տաքսոնները կոչվում են Գիլմորի անունով՝
- Gilmoremys (2011 թվականին նկարագրված փափուկ կեղևով անհետացած կրիա),
- Shuangmiaosaurus gilmorei (2003 թվականին նկարագրված խոտակեր դինոզավր),
- Richardoestesia gilmorei (1990 թվականին նկարագրված ցելուրոզավրերի տեսակ),
- Gilmoreosaurus (1979 թվականին նկարագրված դինոզավրերի ենթադրյալ սեռը):
Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1908. Smithsonian exploration in Alaska in 1907 in search of Pleistocene fossil vertebrates.
- 1909. A new rhynchocephalian reptile from the Jurassic of Wyoming, with notes on the fauna of "Quarry 9".
- 1909. Osteology of the jurassic reptile Camptosaurus: with a revision of the species of the genus, and description of two new species.
- 1914. Osteology of the armored Dinosauria in the United States National museum : with special reference to the genus Stegosaurus.
- 1914. A new ceratopsian dinosaur from the Upper Cretaceous of Montana, with a note on Hypacrosaurus.
- 1915. Osteology of Thescelosaurus, an orthopodus dinosaur from the Lance Formation of Wyoming.
- 1916. The fossil turtles of the Uinta formation.
- 1917. Brachyceratops, a ceratopsian dinosaur from the Two Medicine formation of Montana, with notes on associated fossil reptiles.
- 1919. Reptilian faunas of the Torrejon, Puerco, and underlying Upper Cretaceous formations of San Juan County, New Mexico.
- 1920. Osteology of the carnivorous Dinosauria in the United States National museum, with special reference to the genera Antrodemus (Allosaurus) and Ceratosaurus.
- 1921. The fauna of the Arundel formation of Maryland.
- 1922. "A new description of Saniwa ensidens Leidy, an extinct varanid lizard from Wyoming.
- 1924. On the genus Stephanosaurus, with a description of the type specimen of Lambeosaurus lambei.
- 1924. A new coelurid dinosaur from the Belly River Cretaceous of Alberta.
- 1930. Cold-blooded vertebrates. Parts II and III: Amphibians and Reptiles. (совместно с Сэмьюэлом Хильдебюрандом и Дорис Кокран).
- 1933. On the dinosaurian fauna of the Iren Dabasu Formation.
- 1933. Two new dinosaurian reptiles from Mongolia with notes on some fragmentary specimens.
- 1938. Fossil snakes of North America.
- 1939. A review of recent progress in reptilian paleontology.
- 1945. A new Eocene lizard from Wyoming совместно с (Гленном Лауэллом Джепсеном).
- 1945. A new sauropod dinosaur from the Upper Cretaceous of Missouri (совместно с Дэном Стюартом).
- 1946. A new crocodilian from the Eocene of Utah (published posthumously).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «The Start of Dinosaur Research and Collections». Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2012-09-18-ին. Վերցված է 2012-11-15-ին.
- ↑ «A short history of the Yale Peabody Museum». Yale Peabody Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2017-05-01-ին. Վերցված է 2012-11-16-ին.
- ↑ «Building a Dinosaur». Smithsonian Institution. 2000-09. Արխիվացված օրիգինալից 2012-11-03-ին. Վերցված է 2012-11-15-ին.
- ↑ «List of Smithsonian Expeditions, 1878-1917». Արխիվացված օրիգինալից 2013-06-16-ին. Վերցված է 2012-11-15-ին.
- ↑ «Historic Profile: Charles W. Gilmore (1874-1944)».
- ↑ 6,0 6,1 «Extinct Monsters Hall in National Museum of Natural History, late 1930s». Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2013-06-17-ին. Վերցված է 2012-11-18-ին.
- ↑ Monster Dinosaur Skeleton Displayed in Washington(անգլ.) // The Science News-Letter : magazine. — 1931. — Т. 19. — № 528. — С. 328.
- ↑ Clark, Austin H[en] Some Pleistocene Mammals from Warren County, Virginia(անգլ.) // Science : journal. — 1938. — Т. 88. — № 2273. — С. 82. —
- ↑ National Cemetery Administration