Սքուգսֆյորդվաթենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքուգսֆյորդվաթենթ
նորվ.՝ Skogsfjordvatnet

'
69°33′45″ հս․. լ. 19°06′00″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Նորվեգիա
Վարչատարածքային բաժանում Թրոմս ֆյուլքե, Ռինգվասյոյ
Հայելու բացարձակ բարձրությունը 20 մ
Երկարություն 10 կմ
Ավազանի մակերեսը 13,62 կմ²
Ամենամեծ խորությունը 100 մ
Միջին խորությունը 60-65 մ

Սքուգսֆյորդվաթենթ (նորվ.՝ Skogsfjordvatnet), լիճ Նորվեգիայում՝ Թրոմս ֆյուլքեի Ռինգվասյոյ կղզում, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։ Ունի 13,62 կմ ² մակերես, ինչը այն դարձնում է Նորվեգիայի կղզիների ամենամեծ լճերից։ Առավելագույն խորությունը 100 մ է, միջինը՝ 60-65 մ։ Երկարությունը 10 կմ է։ Շրջապատված է ճահիճներով և անտառներով։ Անտառներում հիմնականում աճում են կեչիներ[1]։

Լճում ապրում են է բազմաթիվ ձկնատեսակներ, որոնցից են կարմրախայտը և սաղմոնը։ Լճի շրջակայքը հանդիսանում է տարբեր տեսակի թռչունների ձվադրման վայր։ Ափին բնակվում են մոխրագույն սագ, կարմրախածի սուզահավ, սևախածի սուզահավ և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]