Ստիրոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիրոնե
Բնութագիր
Երկարություն55 կմ
Ջրի ծախս3 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքՏարո գետ
Գետաբերանի տեղակայումTaro?
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԻտալիա
ԵրկրամասԷմիլիա-Ռոմանիա
ՋրահավաքՊո գետի ավազան

Ստիրոնե (իտալ.՝ Stirone), փոքրիկ գետ հյուսիսային Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում, Տարոյի ձախակողմյան վտակը, որը թափվում է նրա մեջ Պոյին միախառնվելուց անմիջապես առաջ։ Գետի երկարությունը մոտավորապես 55 կմ է[1]։

Գետի ակունքները գտնվում են Մոնտե-Մեցցանո (Monte Mezzano) և Մոնտե-Սանտա-Քրիտինա (Monte Santa Cristina) լեռների լանջերին։ Որոշ վայրերում գետը սահմանագիծ է դառնում Պյաչենցայի և Պարմայի պրովինցիաների միջև։ Հետո այն մտնում է Ստիրոնե տարածաշրջանային պարկ և մտնում Ֆիդենցա քաղաք, իսկ դրանից հետո՝ Ֆոնտանելե, որտեղ էլ միախառնվում է Տարոյին։

Ըստ որոշ տվյալների՝ կաթոլիկ եկեղեցու սրբերից Դոմնին Ֆիդենցացին 304 թվականին հենց այս գետի ափին է տանջամահ արվել։

Հնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի հովտում գտնվել են կրիաների, կետերի, մոլյուսկների քարացած մնացորդներ[2][3]։ Այդ հնությունները կարելի է տեսնել Սալսոմաջորեի[4] և Ֆիդենցայի թանգարաններում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Il torrente Stirone, monografia - mucchioselvaggio.net
  2. Caratteristiche del Parco fluviale regionale dello Stirone
  3. «Parco dello Stirone: il progetto "Fossili"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  4. 4,0 4,1 «Il Museo dei fossili di Salsomaggiore». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Museo dei fossili di Fidenza». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիրոնե» հոդվածին։