Ստեփան Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Սաֆարյան
Ծնվել է1922 դեկտեմբերի 12
ԾննդավայրԵրևան
Մահացել է1987
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Աշխատանքպետական գործիչ

Ստեփան Ռուբենի Սաֆարյան (դեկտեմբերի 12, 1922(1922-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - 1987), խորհրդային պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1950

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է խորհրդային աոևտրի համամիութենական ինստիտուտը (1949ՀԽՍՀ ֆինանսների նախարար (20.06.1969-20.06.1975[1]

1940-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1946 թվականից աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ապարատում (գործերի կառավարչի օգնական, ֆինանսների և բանկերի բաժնի վարիչ), 1957-1958 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ-ում, 1958 թվականին՝ ՀԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ, 1959 թվականից՝ ՀԽՍՀ առևտրի նախարարի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի կառավարիչ։ 1968-1975 թվականներին՝ ՀԽՍՀ ֆինանսների նախարար։ 1975 թվականից ՀԽՍՀ առևտրի նախարար։ Եղել է ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1971 թվականից), ՀԽՍՀ VII - IX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ XXV-XXVII համագումարների պատգամավոր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 255