Ստենոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնխիալ ստենոզի համակարգչային տամոգրաֆիան վիրահատական միջամտությունից հետո

Ստենոզ հունարեն՝ նեղացում, սեղմում։ Որևէ խողովակավոր օրգանի (կոկորդ, կերակրափող, աղիքներ, արյունատար անոթ և այլն) լուսանցքի կամ խոռոչների միջև եղած անցքի նեղացումը։ Լինում է բնածին (զարգացման արատներ) կամ ձեռքբերովի (սպիացման, ուռուցքների հետևանքով)։ Նշված օրգանների նեղացումները հարկավոր է տարբերել այսպես կոչված ֆունկցիոնալ (մկանների սպազմից առաջացած) ստենոզից։ Խիստ արտահայտված ստենոզը դժվարացնում է օրգանի պարունակության (արյուն, սննդի զանգված, օդ) առաջ շարժվելը, որի հետևանքով ստենոզի հատվածից վեր օրգանի մկանները գերաճում են (կոմպենսացված ստենոզ)։ Հետագայում մկանների տոնուսն ընկնում է, ստենոզից վերև օրգանի լուսանցքը բավականաչափ լայնանում է և նեղացած հատվածով անցանելիությունը խանգարվում (ապակոմպենսացված ստենոզ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png