Սվանեթական աղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվանեթական աղ
ռուս.՝ Соль Сванетии
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվավերագրական ֆիլմ[1] և համր կինո
Թվական1930
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Կալատոզով[1]
Սցենարի հեղինակՍերգեյ Տրետյակով
ՕպերատորՄիխայիլ Կալատոզով
ՄոնտաժՎիկտոր Շկլովսկի
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն55 րոպե[2]
 Salt for Svanetia Վիքիպահեստում

Սվանեթական աղ (Ջիմ Շվանտե (սվ.), Соль Сванетии, მარილი სვანეთს), ազգագրական համր ֆիլմ (1930 թիվ)։ Ֆիլմի ռեժիսորն է Միխայիլ Կալատոզովը (Կալատոզիշվիլի), որի ամենահայտնի ֆիլմն է բազմաթիվ մրցանակներ շահած՝ «Թռչում են կռունկները» (Летят журавли) գեղարվեստական ֆիլմը։ Մեծ համբավ ստացած ազգագրական Ֆիլմում նկարագրվում է Ուշգուլի համայնքի (Վրաստան) սվան բնակչության կենցաղը մինչև այն ժամանակաշրջանը, երբ Խորհրդային իշխանությունների ջանքերով բնակավայրերը միմյանց կապող ճանապարհներ են կառուցում։ «Սվանեթական աղ» ֆիլմը Միխայիլ Կալատոզովը մոնտաժել է իր երկու տարբեր ֆիլմերից, որից մեկը՝ «Կույրը», նկարահանվում էր որպես գեղարվեստական ֆիլմ, ուստի «Սվանեթական աղ» ֆիլմում կան նաև բեմադրված տեսարաններ։ Ֆիլմը դարձել է տարբեր քննարկումների առիթ՝ թե՛ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու առումով, թե՛ նոր կինոլեզու ստեղծելու տեսանկյունից[3]։ Ֆիլմի տևողությունը մոտ 50 րոպե է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0019403/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «"Սվանեթական աղ" (Ջիմ Շվանտե (սվ.)" (1930) Ֆիլմի դիտում, ներկայացնող՝ Սաթենիկ Մկրտչյան։ Просмотр фильма "Соль Сванетии", 1930, представляет Сатеник Мкртчян». Eventot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվանեթական աղ» հոդվածին։