Սպիտակ կարապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ կարապ
Տեսակsupermax prison? և Ուղղիչ գաղութ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍոլիկամսկ
Բացված1938
Սպիտակ կարապը գտնվում է Ռուսաստանում
Սպիտակ կարապ

«Սպիտակ կարապ», ցմահ բանտարկվածների համար նախատեսված հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութ, որը գտնվում է Պերմի մարզի Սոլիկամսկ քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ստեղծվել է ճամբարային կետ, որի միջով անցել են բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ։ 1955 թվականից ի վեր քաղաքական բանտարկյալները այդտեղ չեն պահվել։ 1980 թվականին այստեղ ստեղծվեց կամերային տիպի միասնական տարածք, ուր գտնվում էին հիմնականում «օրենքով գողերը»։ Սպիտակ կարապ գաղութում գտնվել է մոտ 4,5 հազար դատապարտյալ։ 1999 թվականից գաղութում պահվում են ցմահ ազատազրկման դատապարտվածներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութը ուղղիչ հիմնարկների համակարգում տարբերվում է ամենախիստ ռեժիմներից մեկով (պատժի կրման միջին ժամկետը երեքից յոթ տարի է)[2]։

Ոչ պաշտոնական անվանումների առաջացումը, ըստ տարբեր աղբյուրների, կապվում է կալանավորների տեղաշարժման հետ՝ ձեռքերը ձգած պահելով մեջքի ետևում հենվել են առաջ (գրեթե 90 աստիճան) և նմանվել կարապի։ Կա նաև անվան առաջացման մեկ այլ վարկած, համաձայն որի բանտի բակում գտնվում է սպիտակ կարապների հուշարձանը[1]։ Անվան հետ կապված կա ևս մեկ բացատրություն՝ ռոմանտիկ տարբերակ, որով ենթադրվում էր, որ նման անուն հորինել են բանտարկյալները։ Նրանցից շատերը այստեղ ունեին իրենց վերջին «կառանը», վերջին կարապի երգը։ Լեգենդի համաձայն, բանտի ներկայիս վայրում կարապը, որը կորցրել էր իր սիրելիին, դատապարտեց իրեն մենակության կամ մահվան, և ակնթարթորեն ընկավ գետնին[3]։

Այժմ գաղութում ցմահ ազատազրկման են դատապարտվել առանակի ծանր հանցագործություններ կատարելու համար։ Նրանք հիմնականում մարդասպաններ են, բռնաբարողներ, ավազակային կազմավորումների անդամներ, կազմակերպված հանցավոր խմբավորումների առաջնորդներ, որոնց հսկողության ներքո իրականացվում են այնպիսի լուրջ հանցագործություններ, ինչպիսիք են պատանդ վերցնելը, մարդկանց առևանգումը, պատվիրված սպանությունները և այլն։ Ներկայումս այդտեղ են գտնվում մոտ 300 մարդ[3]։

«Սպիտակ կարապի» խցերում ցմահ ազատազրկված դատապարտյալները նստած են մեկական կամ երկու և երեք հոգանոց խմբերով։ Յուրաքանչյուր բլոկում տեղադրված է երկու տեսախցիկ՝ դոսյե քարտով, որն իր մեջ պարունակում է լուսանկարներ, հոդվածներ, կարճ կենսագրություն։ Վարչակազմը, ուսումնասիրելով կալանավորներին, նրանց բաժանում է հոգեբանական համատեղելիությունից ելնելով՝ կոնֆլիկտներից խուսափելու համար։ Այդ պատճառով էլ նրանց յուրաքանչյուրի հետ կատարվում է պրոֆեսիոնալ հոգեբանական աշխատանք։ Բանտարկության պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին․ կա գրադարան, կարելի է նամակագրություն վարել, գնել որոշ մատչելի իրեր բանտի կրպակից, զբոսնել օրը մեկ անգամ՝ ըստ ցանկության և ուրբաթ օրը ցնցուղ ընդունել և այլն[4]։

2008 թվականի հունվարին հայտնի «Սպիտակ կարապ» գաղութը, ինչպես նաև այլ գաղութներ, որոնք 1938 թվականին մտնում էին Պերմի երկրամասի Ուսոլական ճամբարների վարչության կազմի մեջ, նշել են 70-րդ տարելիցը։

2017 թվականի դեկտեմբերի 5-ին գաղութի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այրվել է 30 և 60 մետր մակերեսով եռահարկ աղյուսե շենքը։ Հրդեհի հնարավոր պատճառը էլեկտրական սարքավորումների խափանումն ու անսարքությունն էր[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ВК-240/2. «Белый Лебедь» :: Рослаг :: Zeki.su
  2. «Пожизненно заключённые в России долго не живут — Gorod 812». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  3. 3,0 3,1 «ФКУ ОИК-2 ИК-2 ОУХД ГУФСИН России по Пермскому краю». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  4. «Колония особого режима ИК-2 «Белый лебедь» (г. Соликамск), Пермский край » Тюремный портал России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  5. Источник назвал возможную причину пожара в колонии "Белый лебедь"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]