Ուղղիչ գաղութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղիչ գաղութ, ազատազրկման դատապարտված չափահաս քաղաքացիներին պահելու համար նախատեսված ուղղիչ հիմնարկների տեսակ։ Տարածված էր ԽՍՀՄ-ում, իսկ այժմ՝ հետխորհրդային որոշ երկրներում։

Զաոզյորնոե գյուղ, Խաբարովսկի շրջան: Իգական ուղղիչ գաղութ (ՈւԳ-12):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի հուլիսի 11-ին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի «քրեակատարողական հիմնարկների աշխատանքի օգտագործման մասին» որոշմամբ ստեղծվում էին ազատազրկման վայրերի երկու զուգահեռ կառույցներ՝ ԽՍՀՄ Միավորված պետական քաղաքական կառավարում և Հանրապետական ՆԳԺԿ-ի կառավարում։ Առաջին կառույցի հիմքը երեք տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտվածների ուղղիչ-աշխատանքային ճամբարներն էին, իսկ երկրորդ կառույցը ներառում էր մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց ազատազրկման վայրերը, որոնց պահելու համար անհրաժեշտ էր կազմակերպել գյուղատնտեսական և արդյունաբերական գաղութներ։

1934 թվականին այդ ուղղիչ աշխատանքային գաղութները անցան ԽՍՀՄ գուլագների գլխավոր տնօրինության տակ։

1956 թվականի հոկտեմբերի 25-ի ԽՄԿԿ Կենտկոմի որոշման համաձայն, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության բոլոր ուղղիչ աշխատանքային ճամբարները պետք է փոխանցվեին միութենական հանրապետությունների ներքին գործերի նախարարությունների ենթակայությանը և հետագայում վերակազմավորվեին ուղղիչ աշխատանքային գաղութի[1]:ԽՍՀՄ և 1958 թվականի միութենական հանրապետությունների քրեական օրենսդրության հիմունքները նախատեսում էին ուղղիչ գաղութների ընդհանուր, ուժեղացված տեսակներ՝ խիստ և հատուկ ռեժիմներով, ինչպես նաև գաղութ-բնակավայրեր։

1997 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում Ուղղիչ աշխատանքային գաղութը վերանվանվեց ուղղիչ գաղութ[2]։

Հիմնական տեսակներ և ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղիչ գաղութի տեսակը, որտեղ դատապարտյալը պետք է կրի պատիժը՝ որոշում է դատարանը։

Բնակավայր-գաղութներում պահվում են անզգույշ հանցագործությունների, ոչ մեծ և միջին ծանրության դիտավորյալ հանցագործությունների համար առաջին անգամ ազատազրկման դատապարտված, ինչպես նաև դրական բնութագրվող դատապարտյալները, որոնք իրենց համաձայնությամբ տեղափոխվել են ընդհանուր և խիստ ռեժիմի գաղութներից։ Դատապարտյալների այս երեք կատեգորիաները պահվում են տարբեր գաղութներում՝ բնակավայրերում։

Ընդհանուր ռեժիմի գաղութներում են առաջին անգամ դատապարտված, ինչպես նաև անզգույշ և ոչ մեծ կամ միջին ծանրության կանխամտածված հանցագործություններ կատարած հանցագործները, եթե իհարկե դատարանը անհնար է համարում նրանց ուղարկել գաղութ-բնակավայր։

Խիստ ռեժիմով ուղղիչ գաղութի բանտարկյալներ

Խիստ ռեժիմի գաղութներում բանտարկվում են առաջին անգամ ազատազրկման դատապարտվածները, ռեցիդիվի և վտանգավոր ռեցիդիվի ժամանակ դատապարտված հանցագործներ և եթե նրանք նախկինում պատիժը կրել են ազատազրկման ձևով, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար։

Ավելի վաղ այս ուղղիչ գաղութներում կային նաև դատապարտյալ կանայք, ովքեր պատիժը կրում էին հատկապես վտանգավոր ռեցիդիվի դեպքերի համար։

Հատուկ ռեժիմի գաղութներում պահվում են առանձնապես վտանգավոր ռեցիդիվի պայմաններում հանցագործություն կատարած, ցմահ ազատազրկման դատապարտված տղամարդիկ, ինչպես նաև նրանք, որոնց ներում է շնորհվել և նրանք մահապատժի ենթարկվելու փոխարեն ցմահ ազատազրկվել են[3][4]։

Կանանց և տղամարդկանց համար նախատեսված ուղղիչ գաղութները առանձին են։

Ընդհանուր, խիստ և հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութներում սահմանվել է պատժի կրման երեք տեսակ՝ սովորական, թեթևացված և խիստ։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր ռեժիմով գաղութ տեղափոխվող դատապարտյալները պատիժը կրում են սովորական պայմաններով։ Այդ նույն պայմաններում կարող են փոխադրվել թեթևացված պայմաններով պատիժ կրող դատապարտյալները, եթե նրանք ճանաչվել են պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտողներ։ Դրա հետ մեկտեղ, խիստ պայմաններում գտնվող դատապարտյալները սովորական պայմաններով պատիժ կրելու հնարավորություն են ստանում որոշակի ժամկետի ընթացքում տույժերի բացակայության և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի դեպքում։

Թեթև պայմաններով ընդհանուր և խիստ ռեժիմով գաղութներում պատիժը կրում են այն դատապարտյալները, որոնք այնտեղ են տեղափոխվել սովորական պայմաններից, եթե նրանք չեն ունեցել պատժի կրման սահմանված կարգի խախտումներ և բարեխղճորեն են վերաբերվել աշխատանքին՝ որոշակի ժամկետի ընթացքում։

Սովորական և թեթև պայմանների դեպքում դատապարտյալները ապրում են հանրակացարաններում, իսկ խիստ պայմաններում՝ փակ սենյակներում նույնիսկ իրավունք ունեն օրական մեկուկես ժամ տևողությամբ զբոսանքի, եթե դրսում չեն աշխատում։

Դատապարտյալների անձնական հաշիվներում առկա այն միջոցները, որոնք դատապարտյալները կարող են ծախսել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ձեռքբերման համար՝ բացի պատիժը կրելու ընթացքում վաստակած և որպես կենսաթոշակ ու սոցիալական նպաստ ստացած միջոցներից, ինչպես նաև մերձավորների հետ տեսակցությունների, ծանրոցների և փաթեթների քանակը, որոնք նրանք իրավունք ունեն ստանալու, հեռախոսազանգերի, որոնց իրավունքը ևս ունեն, սակայն դրանք նույնպես կախված են գաղութի տեսակից և պայմաններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Закон СССР от 25.12.1958 Об утверждении Основ уголовного законодательства Союза ССР и союзных республик
  2. «Краткий толковый словарь тюремного мира». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Стуканов В. Г. Правосознание личности осужденных к пожизненному заключению как объект исправительного воздействия (на примере Республики Беларусь) // Юридическая наука и правоохранительная практика – 2015. – № 4 (34). – С. 74-80.
  4. И. Юрченко Уголовно-исполнительное право(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]