Կենսաթոշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաթոշակ, ամենամյա դրամական ապահովություն, որը վճարվում է աշխատունակներին՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կամ երկարամյա ծառայության դեպքում։ Կենսաթոշակը փոխհատուցում ստանալու իրավունք է՝ աշխատունակ տարիքում կատարած վճարումների դիմաց։ Կենսաթոշակ նշանակվում է սպառման հասարակական ֆոնդից՝ անցյալ աշխատանքի կամ հանրօգուտ գործունեության համար և, որպես կանոն, գոյամիջոցի հիմնական աղբյուր է։

Հայաստանի Հանրապետության գործող օրենքով՝ ծերության կենսաթոշակ նշանակվում է ցմահ, աշխատունակության վիճակից անկախ 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում,63 տարին լրացած քաղաքացիներին, եթե ունի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։ Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը 2012 թ.6 տարի, 2013 թ.7 տարի, 2014 թ.8 տարի, 2015 թ.9 տարի, 2016 թ. և հետո 10 տարի Աշխատանքային ստաժը Հաշմանդամության կենսաթոշակը, աշխատանքային խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով, նշանակվում է աշխատանքի ստաժից անկախ, ընդհանուր հիվանդության հետևանքով՝ աշխատանքի որոշակի ստաժի առկայության դեպքում։ Կենսաթոշակի չափը որոշող գործոններ են՝ աշխատունակությունը կորցնելու պատճառը և աստիճանը, աշխատանքի պայմանները, անընդհատ ստաժը, ընտանիքի դրությունը։ Որոշ կատեգորիաների աշխատողների կենսաթոշակ նշանակվում է արտոնյալ հիմունքնրով (տարիքի և ստաժի կամ միայն տարիքի տեսակից)։ Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է այն անաշխատունակ անդամներին, որոնք գտնվել են մահացածի խնամքի տակ։ Կան երկրներ, որոնք համատեղում են այս և երիտասարդների ֆինանսավորման մոտոցումները։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png