Սպարտակ Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպարտակ Մելիքյան
Ծնվել էհունվարի 2, 1968(1968-01-02) (56 տարեկան)
ԾննդավայրՀարցհանգիստ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՊրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիա (1997)
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Սպարտակ Սեյրանի Մելիքյան (հունվարի 2, 1968(1968-01-02), Հարցհանգիստ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտակ Մելիքյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 2-ին Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանի Չովդառ գյուղում։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1996 թվականին ավարտել է ՌԴ Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիան, 1997 թվականին՝ նույն ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը, ստացել է անասնաբույժ-ինժեների և տնտեսագետի որակավորում։ 2006 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը, ստացել է իրավաբանի որակավորում։ 1992-1994 թվականներին աշխատել է «Արարատ» մասնավոր ձեռնարկությունում` որպես գլխավոր հաշվապահ, իսկ 1994-1995 թվականներին` Ուսսուրիյսկ քաղաքում «Սպարտակ» ՍՊԸ-ում գլխավոր տնօրեն։ 1995-1996 թվականներին «Անտարես» ԲԲԸ-ում աշխատել է գլխավոր տնօրեն, 1996-1998 թվականներին՝ Պրիմորիեի մթերային բարեգործական հիմնադրամի Ուսսուրիյսկի մասնաճյուղում` ղեկավար։ 1998-2002 թվականներին ղեկավարել է «Ուսսուրիյսկ ԳՈՒՄ» ԲԲԸ-ն։ 2002-2003 թվականներին աշխատել է «Զորավանի անասնահամալիր» ԲԲԸ-ում` որպես տնօրենների խորհրդի նախագահ։ 2003-2007 թվականներին զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.