Սպասում (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սպասում»
ի երգը
Ժանրօրատորիա
Լեզուհայերեն
ՀեղինակԼյուդվիգ Դուրյան
ԿոմպոզիտորԽաչատուր Ավետիսյան

Սպասում, Լյուդվիգ Դուրյանի բանաստեղծության բառերով հայկական ժողովրդական երգ, որի երաժշտության հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է[1]։ Այն «Տաղերգություն եղեռնի զոհերի հիշատակին» օրատորիայի յոթ մասերից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրատորիան հրատարակվել է 1990 թվականին Երևանի «Խորհրդային գրող» հրատարակչությունում[2][3]։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնքերդ սև են, թռչնակի թև են,
Աչքերդ վառ- վառ, երկու արև են…
Ախ քանի տարի չես գալիս,
Չես գալիս, չես գալիս, յար։
Հավքի պես դու արի գարուն բեր,
Գարուն բեր, գարուն բեր, յար։

Շողն արել եմ թել, գործել եմ վարդեր,
Քո հեռու, հեռու ճամփին եմ փռել,
Ոչ մի աղունիկ մենակ չէ,
Մենակ չէ, մենակ չէ, յար։
Ամեն մի վարդ ծաղիկ շող ունի,
Շող ունի, շող ունի, յար։

Քեզ շատ եմ կանչել, ուր ես,
Ուր ես, հերիք տանջես,
Արի, արի յար։

Հույս տվիր, լուր տուր ինձ,
Ուր ես, ուր ես, հերիք տանջես,
Արի, արի յար։
Ախ քանի տարի չես գալիս,
Չես գալիս, չես գալիս, յար։
Հավքի պես դու արի, գարուն բեր,
Գարուն բեր, գարուն բեր, յար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ORATORIO : EXPECTATION - ՍՊԱՍՈՒՄ Khachatur Avetisyan».
  2. «Հայրապետյան, Մարատ (2008) Խաչատուր Ավետիսյան, Լյուդվիգ Դուրյան. ‹‹Տաղերգություն եղեռնի զոհերի հիշատակին››. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԴ (Դ). pp. 80-86» (PDF).(չաշխատող հղում)
  3. «Khachatur Avetisyan 1926 - 1996 Armenia».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]