Կասպեր (կատու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կասպեր
Տեսակկատու
Սեռարու
Ծնվել է1997
Սատկել էհունվարի 14, 2010(2010-01-14)
Սատկելու վայրՊլիմուտ, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Կասպեր (1997 - հունվարի 14, 2010(2010-01-14), Պլիմուտ, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), արու ընտանի կատու, որը գրավել էր համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը 2009 թվականին, երբ հաղորդվել էր, որ նա Պլիմուտում (Դևոն, Անգլիա) երթևեկում էր քաղաքային ավտոբուսով[2]։ Կատուն հայտնվել է BBC News-ում[3], նա The Guardian թերթի խմբագրական հոդվածի թեման էր[4], նրա մասին նույնիսկ գրվել է գիրք՝ «Կասպեր. ճանապարհորդող կատուն» (անգլ.՝ Casper the Commuting Cat)։ Կասպերը սատկել է 2010 թվականի հունվարի 14-ին՝ ընկնելով տաքսիի տակ[1]։

Կենսագրություն

Կասպերին 2002 թվականին Դորսեթ շրջանի Ուեյմութ քաղաքում գտնվող կենդանիների փրկության կենտրոնից խնամակալության է վերցրել 48-ամյա Սյուզան Ֆինդենը[5][6]: Կատուն կենտրոնում է եղել մոտ տասը ամիս, և տերերը նրան անվանել էին Մորս՝ տեսուչ Մորսի՝ այն հեռուստատեսային ծրագրի հերոսի անունով, որը նրանք դիտում էին կատվի հայտնվելու պահին[7]։ Վերցնելուց մի քանի օր հետո Ֆինդենը փոխել է նրա անունը Կասպերի՝ ուրվական Կասպերի անունով, քանի որ կատուն անընդհատ անհետանում էր[5]: Ֆինդենը շուտով հասկացել է, որ Կասպերը շատ անկախ և վճռական կատու է, և հաճախ է թափառելու։ Նա նաև հայտնաբերել է, որ կատուն չի վախենում մարդկանցից կամ երթևեկությունից և, կարծես, սիրում է մեծ մեքենաների շուրջը լինել։ Որոշ ժամանակ անց Ֆինդենին տեղեկություններ են հասել, որ կատուն այցելում է մոտակա գրասենյակային շենքեր, բժիշկների խորհրդատվության սենյակներ և դեղատներ[3]։ Վախենալով ճանապարհները հատելիս նրա անվտանգության համար՝ Ֆինդենը փորձել է Կասպերին փակ պահել տանը, բայց նա միշտ ելք է գտել և դուրս եկել։

2006 թվականին Ֆինդենը տեղափոխվել է Պլիմուտ (Դևոն), և երբ ամեն օր աշխատանքի էր գնում, չէր պատկերացնում, թե իր բացակայությամբ ինչ է անում Կասպերը։ Միայն 2009 թվականի սկզբին է նա պարզել, որ կատուն ավտոբուսներ է նստում[1]։ Վարորդները նրան ասել են, որ կատուն մյուս ուղևորների հետ հերթ է կանգնել տան դիմացի կանգառում, և երբ իրեն դուր եկած ավտոբուսը եկել է, նա նստել է և ցատկել իր սիրելի նստատեղին[6]։ Կասպերը ավտոբուսով կատարել է 18 կիլոմետր շրջագայություն դեպի քաղաքի կենտրոն և վերադարձել է իր տան դիմացի ավտոբուսի կանգառ, որտեղ վարորդները նրան թույլ են տվել դուրս գալ՝ համոզվելով, որ նա չի իջել որևէ այլ կանգառում[3][1][8]։ Երբ Ֆինդենն իմացել է Կասպերի ավտոբուսային էքսկուրսիաների մասին, կապվել է First Devon & Cornwall ավտոբուսային ընկերության հետ, որը զգուշացրել է վարորդներին, որ նրանք հետևեն կատվին։ Ֆինդենը հուզվել է այն բանից, թե ինչպես են վարորդներն ու ուղևորները ամեն կերպ փորձում ընդունել Կասպերին և նրա անսովոր պահվածքը, և նամակ է գրել The Plymouth Herald-ին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին բարության համար։ Նրա նամակը հանգեցրել է նրան, որ The Herald-ը 2009 թվականի ապրիլին հոդված է հրապարակել Կասպերի մասին: Բրիտանական լրատվական գործակալությունները վերահրապարակել են The Herald-ի հոդվածը, և Կասպերի պատմությունը արագ տարածվել է ազգային, այնուհետև՝ միջազգային մակարդակով[1]։

Կասպերը դարձել է հայտնի և հայտնվել է ամբողջ աշխարհի թերթերում ու կայքերում[3][9]։ Նրան անդրադարձել է BBC News-ը, որը կատվին նկարահանել է ավտոբուս նստելիս։ First Devon & Cornwall ընկերությունը իր որոշ ավտոբուսներ զարդարել էր Կասպերի հսկայական նկարով և հայտարարել, որ մտադիր չի Կասպերից գանձել ավտոբուսի ուղեվարձը։ Հասարակայնության հետ կապերի մենեջեր Կարեն Բաքսթերն ասել է. «Կատուն իր տարիքի համար թոշակառու է, այնպես որ, այնուամենայնիվ, նա ավտոբուսի անվճար կտրոն կստանա»։

Վրաերթ

2010 թվականի հունվարի 14-ին Կասպերին վրաերթի է ենթարկել տաքսին, որի վարորդը կանգ չի առել նրան օգնելու համար։ Ստացած վնասվածքներից կատուն սատկել է մինչև Ֆինդենը կհասցներ նրան անասնաբույժի մոտ։ Վթարի մասին լուրն արագորեն տարածվել է աշխարհով մեկ, որոշ թերթեր այն անվանել են փախուստ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից[1][8]։ Ավելի ուշ Ֆինդենը կապ է հաստատել տաքսիների ընկերության հետ, բայց չի կարողացել մեղադրանք ներկայացնել, քանի որ բրիտանական ճանապարհային երթևեկության կանոնները վարորդների համար պարտադիր չեն դարձնում կատվին հարվածելուց հետո կանգ առնելը (թեև նրանք պետք է կանգնեն շանը հարվածելուց հետո)[10]։ Ֆինդենը Կասպերին դիակիզել է անասնաբույժի դիակիզարանում[11], բայց չի պահել նրա մոխիրը, քանի որ երբեք չէր պահել իր մյուս կատուների մոխիրը[12]։ Պլիմուտի ավտոբուսի վարորդները և ուղևորները, որոնք ճանաչում էին Կասպերին, հարգանքի տուրք են մատուցել նրան, իսկ Ֆինդենը ավտոբուսի կանգառում փակցրել է հետևյալ գրությունը.  

Տեղացիներից շատերը ճանաչում էին Կասպերին, որը սիրում էր բոլորին։ Նա նաև հաճույք էր ստանում ավտոբուսային ճանապարհորդություններից։ Ցավոք, վարորդը հարվածեց նրան և կանգ չառավ։ Կասպերը սատկել է ստացած վնասվածքներից։ Նրան շատ կկարոտեն... նա շատ սիրված ընտանի կենդանի էր, որն այնքան լավ բնավորություն ուներ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ընկերացել էին նրա հետ[1]։
- Սյուզան Ֆինդեն

Ֆինդենը ցավակցություններ է ստացել ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Ավստրալիայից, Արգենտինայից, Ինդոնեզիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից[3][13]։ The Guardian-ը «Ի գովաբանություն... Կասպեր ճանապարհորդ կատվի» վերնագրով խմբագրական է հրապարակել[4]։

Ժառանգություն

2010 թվականի հունվարին Կասպերի սատկելուց հետո Սյուզան Ֆինդենը գրպանային գրող Լինդա Ուոթսոն-Բրաունի օգնությամբ գրել է մի գիրք, որը կոչվում է «Կասպեր. ճանապարհորդող կատուն» (անգլ.՝ Casper the Commuting Cat)[14]: Այն նկարագրում է Կասպերի սխրագործությունները, նրա փառքի նվաճումը և վաղաժամ վախճանը։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Միացյալ Թագավորությունում Simon & Schuster UK հրատարակչությունում՝ 2010 թվականի օգոստոսին[15], իսկ հետագայում թարգմանվել է վեց այլ լեզուներով[16]։

2010 թվականի հոկտեմբերին The Plymouth Herald-ը հայտնել է, որ քննարկվում է Կասպերի պատմության վերաբերյալ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահաման հարցը, և որ բրիտանացի կինոռեժիսորը, ինչպես ասում են, ուսումնասիրում է պատմությունը։ The Herald-ն ասել է՝ ենթադրվում է, որ ֆինանսավորումը կազմակերպում պրոդյուսերական մի ընկերություն, և որ Ֆինդենի դերը խաղալու համար դիտարկվել են երկու «բարձրակարգ դերասանուհիներ»[17]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Morris, Steven (2010-01-18). «Casper the commuting cat killed by hit-and-run driver». The Guardian. Վերցված է 2011-01-28-ին.
  2. «Casper book is cat's whiskers». The Herald. 2010-12-24. Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին. Վերցված է 2011-01-28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Joint, Laura (2010-08-04). «Tales of Casper the commuting cat from Plymouth». BBC News. Վերցված է 2011-01-29-ին.
  4. 4,0 4,1 «In praise of... Casper the commuting cat». The Guardian. 2010-01-19. Վերցված է 2011-01-29-ին.
  5. 5,0 5,1 Moore, Edd (2009-07-29). «Cat rides bus so often it gets picture on side». The Herald. Արխիվացված է օրիգինալից 15 February 2011-ին. Վերցված է 2011-01-28-ին.
  6. 6,0 6,1 «Commuter cat is star of bus route». BBC News. 2009-07-29. Վերցված է 2011-01-29-ին.
  7. Finden, 2010, էջ 16
  8. 8,0 8,1 Jamieson, Amy (2010-01-19). «British Bus-Riding Cat Killed by Hit and Run Driver». People Pets. Վերցված է 2016-11-17-ին.
  9. Moore, Edd (2009-07-29). «Our Casper story goes worldwide». The Herald. Արխիվացված է օրիգինալից 15 January 2010-ին. Վերցված է 2011-01-30-ին.
  10. Finden, 2010, էջ 210
  11. Moore, Edd (2010-01-17). «Celebrity cat killed in hit and run». The Herald. Արխիվացված է օրիգինալից 21 August 2010-ին. Վերցված է 2011-01-30-ին.
  12. Finden, 2010, էջ 193
  13. Moore, Edd (2010-01-17). «Casper the travelling cat will live on as character in book». The Herald. Արխիվացված է օրիգինալից 1 April 2010-ին. Վերցված է 2011-01-30-ին.
  14. Moore, Edd (2010-04-06). «Casper the cat book is due out in summer». The Herald. Արխիվացված է օրիգինալից 8 December 2010-ին. Վերցված է 2011-01-27-ին.
  15. «Read all about Casper the cat's travelling tales». The Herald. 2010-08-04. Արխիվացված է օրիգինալից 2013-05-05-ին. Վերցված է 2011-01-27-ին.
  16. «Chinese eat cats, says BBC presenter». The Daily Telegraph. 2010-11-22. Վերցված է 2011-01-27-ին.
  17. «Film to be made about world-famous Plymouth bus-going cat Casper». The Herald. 2010-10-02. Արխիվացված է օրիգինալից 8 December 2010-ին. Վերցված է 2011-01-28-ին.

Արտաքին հղումներ