«Ռազմիկ Վասիլյան»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Գարեգին Նժդեհ մեդալակիրներ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 21. | Տող 21. | ||
| Ռոդովոդ = |
| Ռոդովոդ = |
||
}} |
}} |
||
'''Ռազմիկ Արսենի Վասիլյան''', ([[նոյեմբերի 10]], [[1960]], [[Երևան]] - [[մարտի 15]], [[2005]], [[Երևան]]), [[արցախյան ազատամարտ]]ի հերոս, [[Հայոց ազգային բանակ|Հ.Ա.Բ.]] ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։ |
'''[https://mamul.am/images/pics/razmik-vasilyany-het-u53073-1.jpg Ռազմիկ] Արսենի Վասիլյան''', ([[նոյեմբերի 10]], [[1960]], [[Երևան]] - [[մարտի 15]], [[2005]], [[Երևան]]), [[արցախյան ազատամարտ]]ի հերոս, [[Հայոց ազգային բանակ|Հ.Ա.Բ.]] ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
13:16, 8 Մայիսի 2024-ի տարբերակ
Ռազմիկ Վասիլյան | |
---|---|
նոյեմբերի 10,1960 - մարտի 15, 2005 | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1988) |
Պարգևներ |
Ռազմիկ Արսենի Վասիլյան, (նոյեմբերի 10, 1960, Երևան - մարտի 15, 2005, Երևան), արցախյան ազատամարտի հերոս, Հ.Ա.Բ. ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։
Կենսագրություն
Ռազմիկ Վասիլյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել է Երևանի թիվ 117 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երևանի Քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնում՝ զուգահեռ աշխատելով «Հայգազ»-ում։ Կրթությունը շարունակելու նպատակով 1985 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆինանսա-տնտեսական ինստիտուտը, սակայն կիսատ թողնելով այն, 1988 թվականին վերադարձել է Հայաստան՝ արցախյան շարժմանը մասնակից դառնալու համար։
ՀԱԲ-ի ստեղծումը
1989 թվականի ապրիլի 24-ին հիմնադրել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցը, որի գլախավոր հրամանատարն էլ դարձել է հենց ինքը։ Կենսական անհրաժեշտություն համարելով հայկական կանոնավոր բանակ ունենալը, Ռազմիկ Վասիլյանը բազմիցս հայտարարել է դրա ստեղծման անհրաժեշտության մասին՝ իր անձը նվիրելով բանակի ստեղծման ու կայացման սուրբ գործին։ Ստեղծման պահից ՀԱԲ-ը սկսեց լայն թափով կազմակերպվել։ Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք հանձն առան Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ ներառելով Արցախը։ Ամենատարբեր տվյալներով ՀԱԲ-ում կար շուրջ 160 հազար զինվոր։ ՀՀ իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով, չընտրելով նրանց հետ առճակատման և երկրի ներքին կայունությունը խախտելու ճանապարհը, Ռազմիկ Վասիլյանը որոշեց լուծարել ՀԱԲ-ը, սակայն ջոկատի ազատամարտիկները շարունակեցին մասնակցել պատերազմին տարբեր ջոկատների կազմում,իսկ պատերազմի ավարտից հետո շատերը համալրեցին նաև հայկական բանակի սպայական կազմը։
Ռազմիկ Վասիլյանը մահացել է 2005 թվականի մարտի 15-ին Երևանում՝ պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդության պատճառով։ Աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում։
Պարգևներ
- ՀՀ նախագահի 2011 թվականի հունվարի 24-ի հրամանագրով Ռազմիկ Վասիլյանին հետմահու շնորհվել է Արիության մեդալ
- ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով, հետմահու պարգևատրվել է Գարեգին Նժդեհ հուշամեդալով
- Պարգևատրվել է նաև մի շարք այլ պետական, գերատեսչական և անվանական մեդալներով։