Սուրբ Ստեփանոս անապատ (Նավիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավիշի Ս. Ստեփանոս անապատ, ճարտարապետական հուշարձան Վասպուրականի Գողթն գավառում, Տևի գյուղից 4 կմ հարավ-արևելք (այժմ` Նախիջևանի ԻՀ, Ադրբեջան): Նավիշի Ս. Ստեփանոս անապատի հատակագիծը կրկնում է Հայաստանի XVII դարի վանքերի կառուցվածքը` ուղղանկյուն պարսպի կենտրոնում եկեղեցին է: Համալիրից պահպանվել են մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով եկեղեցին և կիսավեր գավիթը: Եկեղեցու որմերում ագուցված վիմագիր խաչքարերը վկայում են, որ վանքը հիմնվել է XI-XII դարերում: Համաձայն մուտքի բարավորի ընդարձակ արձանագրության, վերակառուցվել է 1677-ին: Այստեղ XV-XVII դարերում նորոգվել ու գրվել են մի քանի ձեռագրեր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ