Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Շվեդիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի Armenisk Apostoliska Kyrkan Södertälje | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Շվեդիա |
Տեղագրություն | Սյոդերթելիե, Շվեդիա |
Օծման թվական | հոկտեմբերի 24, 2015 |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | շվեդական ճարտարապետություն |
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (շվեդ.՝ Armenisk Apostoliska Kyrkan Södertälje), հայ առաքելական եկեղեցի Շվեդիայի Սյոդերթելիե քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կոչվել է Սուրբ Միքայել։ Որպես Սուրբ Մարիամ եկեղեցի օծվել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին[1]։ Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, հայ համայնքի հոգևորականներ, ծխական խորհուրդների ատենապետներ և հավատացյալներ։
Սոդերթելիայի հայ համայնքն ստեղծվել է 1980-ական թվականներին, որպես եկեղեցական համայնք՝ 1990 թվականին։ Համայնքում հայկական եկեղեցի չի եղել և եկեղեցական արարողությունները կատարվել են շվեդական և ասորական եկեղեցիներում։ Շվեդիայի հայ համայնքը Ավստրիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվությունների և Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հայ համայնքների հետ միասին մտնում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության մեջ[2][3]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցված է շվեդական ճարտարապետության կանոնների համաձայն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական եկեղեցու օծում Շվեդիայում
- ↑ Շվեդիայի Սոդերթելիա քաղաքի հայ համայնքը եկեղեցի է կառուցում
- ↑ «Սյոդերթելիեյի հայ եկեղեցական համայնք». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.