Jump to content

Սուրբ Հովսեփ եկեղեցի (Լա Բուրբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Բուրբուլի Սուրբ Հովսեփ եկեղեցի
Eglise Saint Joseph ob La Bourboule
Հիմնական տվյալներ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունԼա Բուրբուլ, Ռոն Ալպեր, Պյուի դը Դոմ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1885 թվական
Կառուցման ավարտ1888 թվական

Լա Բուրբուլի Սուրբ Հովսեփ եկեղեցի (ֆր.՝ Eglise Saint Joseph ob La Bourboule), կաթոլիկ տաճար Ֆրանսիայի Ռոն Ալպերի երկրամասի Պյուի դը Դոմի դեպարտամենտի կազմի մեջ մտնող Լա Բուրբուլ կոմունայում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովսեփ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1885 թվականին և ավարտվել երեք տարի անց՝ 1888 թվականին։ Կրոնական կառույցը կառուցվել է հրաբխային ծագման նյութերից, հիմնականում՝ սպիտակ կրաքարից։ Վերջնական տեսքի է բերվել ֆրանսիացի ճարտարապետ Հենրի Շարլիերի նախագծի համապատասխան։

Սուրբ Հովսեփի կաթոլիկ տաճարը կառուցված է ռոմանական ճարտարապետական ոճով։ Կրում է Մարիամ Աստվածածնի ամուսնու՝ Սուրբ Հովսեփի անունը։ Եկեղեցու կողքին կա մատուռ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «L'église Saint Joseph à La Bourboule, messes à la paroisse Sainte Bernadette des Dores». www.sancy.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  2. France, Centre. «L'église Saint-Joseph au fil du temps». www.lamontagne.fr. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.