Սուրբ Կիրակոսի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կիրակոսի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԵրզնկա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Կիրակոսի վանք[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 8 կմ դեպի հարավ-արևելք՝ Մնձուրի լեռների ստորոտին։

Վանքի հարևանությամբ էր գտնվում քրդաբնակ Քրտգեղ գյուղը։ Վանքից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի Երզնկայի հովիտ։

Մեծ եղեռնի նախաշեմին եկեղեցին բաղկացած էր եկեղեցուց, կացարանից և երկու հովանոցներից։ Եկեղեցում էր պահվում Սուրբ Կիրակոսի մասունքները և մի քանի ձեռագիր մագաղաթյա մատյաններ։

Վանքը պարսպապատ չէր, զուրկ էր նաև այգիներից և մշակելի հողերից։ Վանապահները զբաղվում էին միայն անասնապահությամբ։ Վանքի մյուս կողմում՝ Սուրբ Եղիա կոչվող դալարագեղ սարն էր, իսկ ձորի մեջ էր գտնվում մի լույսաղբյուր։ Հանդիպակաց լեռան լանջին էր գտնվում Մատուռիկ կոչվող քարայրը, ըստ ավանդության, այն ծառայել է ճգնարան Սուրբ Կիրակոսի համար։

Վանքը խնամում էին Երզնկայի հայ արհեստավորներից կազմված հոգաբարձությունը, «որ փոյթ կը տանի շէնացնել ու զարգացնել վանքն տակաւ»։ Ուխտավորները շատ էին այցելում այս վանք․ վանքը մոտ էր քաղաքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները եւ վանքերը. Յուշամատեան». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.