Սուրբ Կիրակի մատուռ
Սուրբ Կիրակի Մատուռ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Մատուռ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գանձաքար[1] |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1286 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Գերեզմանոց |
Կազմված է | Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1286 |
Սուրբ Կիրակի մատուռ[2],հայտնի է նաև Խչբազարի խաչ անունով։ Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1286 թվականին, գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղից 2 կմ հարավարևելք՝ Խոչաբազար գյուղատեղիում՝ Արաբի ձորից արևմուտք՝ սարալանջին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատուռը կառուցվել է ժայռի վրա, գմբեթավոր շինություն է։ Ներսից պատերի անկյուններում ագուցված են չորս պահունակներ, որոնց վրա հենվում են ծածկի կամարները՝ իրենց վրա կրելով փոքրիկ գմբեթը՝ սրբատաշ գլանաձև թմբուկով և սրածայր վեղարով։ Պատերի մեջ բացվում են մեկական փոքր ու նեղ լուսամուտներ։ Մատուռը կանգուն է, ճակատակալ քարին և դռան շրջանակի խաչքարի վրա կան արձանագրություններ։ Մատուռի շրջակայքում՝ Արաբաձորի աջ կողմի սարահարթի վրա, գերեզմանոցն է՝ անմշակ տապանաքարերով։ Ս. Կիրակի մատուռից քիչ հեռու գտնվում է մի ուրիշ ավերակ մատուռ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ hushardzantest. «Ս. ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.