Սուրբ Ծննդյան եկեղեցի (Բոլշայա Օռլովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ծննդյան եկեղեցի
ռուս.՝ Церковь Рождества Христова
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲոլշայա Օռլովկա (Մարտինովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը1798
Հիմնադրված1798
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Христова), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մարտինովսկի շրջանի Բոլշայա Օռլովկա սլոբոդայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը։

Տաճարի հասցեն` ՌԴ, Ռոստովի մարզ, Մարտինովսկի շրջան, Բոլշայա Օռլովկա սլոբոդա, Ռևոլյուցիոննայան փողոց, 68[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլշայա Օռլովկա սլոբոդայի առաջին փայտե եկեղեցին կառուցվել էր 1790 թվականին։ Այն քանդված տեսքով տեղափոխել են մեկ այլ նահանգից և հավաքել սլոբոդայում։

Առաջին Դոնի շրջանի Բոլշայա Օռլովկա սլոբոդայի հաջորդ` Սուրբ Ծննդյան փայտե եկեղեցին 1796 թվականին տեղափոխվել է Կազանսկայա ստանիցայից։ 1798 թվականին այն կառուցվել է հեծելազորի գեներալ Վասիլի Պետրովիչի միջոցներով, իսկ 1799 թվականին օծվել է։ 1821 թվականին եկեղեցին վերակառուցվել է և դարձել ավելի փոքր չափերի։ 1904 թվականին եկեղեցուն կցակառուցվել են փայտե զանգակատունը, սեղանատունը և կողմնասեղանները[2]։

Ժամանակին Սուրբ Ծննդյան եկեղեցուն պատկանել են փայտե ցախանոցով պահակատունը, ինչպես նաև կանանց եկեղեցական-ծխական դպրոցի շենքը։ Կանանց եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1890 թվականին։ 1938 թվականին եկեղեցին փակվել է։ 1942 թվականին գյուղի ռմբակոծության ժամանակ եկեղեցին վնասվել է, իսկ ավելի ուշ` քանդվել[2]։

1943 թվականին ծխի անդամներին ժամերգություններ անցկացնելու համար տրվել է Սալ գետի մոտ գտնվող շտեմարանը։ Ծխականներն այն վերակառուցել են աղոթքի տան։ 1947 թվականին աղոթքի տանն ավելացրել են կցակառույց` շինության մակերեսն ընդլայնելով 95 մ²-ով։ 1959 թվականին եկեղեցին փակվել է, նրա սրբապատկերներն ու կայքը փոխանցվել են Բոլշայա Մարտինովկա սլոբոդայի Սուրբ Երրորդություն տաճարին[2]։

2006 թվականի հունիսին Սուրբ Ծննդյան եկեղեցու բարեկարգման նպատակով նրան է փոխանցվել ավտոտրանսպորտային ձեռնարկության գրասենյակի շենքը, նույն թվականի հունիսի 23-ին այնտեղ կայացել է շինարարական աշխատանքները սկսելու պատարագ[2]։

Տաճարում հայր Վլադիմիր Օվչիննիկովի, Բոլշայա Մարտինովկա սլոբոդայի Սուրբ Երրորդություն տաճարի հովիվ հայր Ալեքսի Օվչիննիկովի ջանքերով և սլոբոդայի ծխականների ուժերով աստիճանաբար իրականացնում են բարեկարգման աշխատանքներ, նորոգվում է տանիքը, սվաղվում և ներկվում են պատերը։ Եկեղեցու համար պատրաստվել և տեղադրվել է պատկերակալ։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց[2]։

Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու վանահայրն է երեց Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ստուրովը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Большая Орловка». sobory.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Text "Церковь Рождества Христова" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Церковь Рождества Христова в сл.Большая Орловка». zrhbo-zrh1.cerkov.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Text "наш приходской сайт" ignored (օգնություն)
  3. «Духовенство». zrhbo-zrh1.cerkov.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Text "Церковь Рождества Христова в сл.Большая Орловка" ignored (օգնություն)