Սուրբ Գևորգ եկեղեցի (Չերկեսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՉերկեսկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Չերկեսկի Սուրբ Գևորգ եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Георгия), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանք Ռուսաստանի Կարաչայ-Չերքեզիայի հանրապետության Չերկեսկ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Չերկեսկի հայ համայնքը հանդես է եկել այնտեղ եկեղեցի կառուցելու նախաձեռնությամբ։ Քաղաքի իշխանություններից ստացվել է թույլտվություն։ Վանքի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է տեղի հայերի նվիրատվություններով։ Եկեղեցու շինարարության գործին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև տեղի հայ համայնքի աաջնորդները՝ Վասիլի Ալավերդովը («Մասիս» միության նախագահ և Կարաչայ-Չերքեզիայի հանրապետության հասարակական պալատի անդամ), Վալերի Մանասյանցը, Շուրիկ Ալավերդովը, Արսեն Հարությունյանը, Նիկոլայ Մուրադովը և Արմեն Ալավերդյանը, որոնք իրականացրել են տարաբնույթ գործունեություն՝ տեղի հայ բնակչության ազգային ինքնագիտակցության ամրապնդման ուղղությամբ[1]։

Եկեղեցու բացումը կայացել է 2008 թվականի հունիսի 18-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]