Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Ղադոլար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՂադո
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,18 մետր
Երկարություն17,35 մետր
Լայնություն10,18 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (այլ կիրառումներ)

Ղադոլարի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի[1],Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, վարչական կենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 1780-1830 մետր բարձրության վրա, հայաբնակ Ղադոլար գյուղում , կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մասին շատ տեղեկություններ չկան, եկեղեցին կառուցվել է 1868 թվականին։ Եկեղեցին բազիլիկ քարաշեն կառույց է, նրա աջ և ձախ կողմերում կան 3-ական պատուհանների, ունի նաև զանգակատուն մուտքի վերևի մասում՝ տանիքի վրա։ Եկեղեցու չափերն են. (17.35 x 10.18) մետր։

Եկեղեցին տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարից և 1903 թվականին եկեղեցին եղել է կիսաքանդ վիճակում, որի պատճառով էլ գյուղի գավառը ընդգրկվել է եկեղեցի չունեցող գավառների ցանկում, սակայն հետագայում վերանորոգվել է, այժմ եկեղեցին կանգուն է։

Եկեղեցու բարավորին կա արձանագրություն․[2]

Յ(Ե)Կ(Ե)Ղ(ԵՑ)ԻՆ ՂԱՏՈԼԱՐ / 1868 ՇԻՆԵՑ(Ա)Ի ԱՅՍ ԵԿԷՂԵՑԻՍ ԱՆՎԱ(ՆԵԱ)Ց ԳՐԻԳՈՐ Ս(ՈՒՐ)Բ ՆԱ(Ր)ԵԿ(Ա)ՑԻ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. User, Super. «Ղադոլար - Սուրբ Գրիգոր Նարեկացի». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն); Missing |author1= (օգնություն)
  2. «ՂՍբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.