Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փարաքար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյուղատեղի «Փարաքար» |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 19-րդ դար |
Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանի Փարաքար գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի[2] կառուցվել է 1855 թվականին, եկեղեցին հիմնադրվել է և կառուցվել է Տ. Տ. Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսի և Փարաքարցի Փիլիպոս Տեր-Մարտիրոսյան հորդորով։ Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցված է կարմիր տուֆից։ Եկեղեցին ունի նաև զանգակատուն, որը գտնվում է տանիքին։ Ժամանակի ընթացքում եկեղեցին մատվնել է անուշադրության և որոշակի հատվածներում քանդվել է։ 1982-1992-ական թվականների ընթացքում եկեղեցին վերանորոգվել է Փարաքար գյուղի բնակիչների աջակցությամբ։
Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Պարթև քահանա Աշուրյանը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Արմավիրի մարզի եկեղեցիների և վանքերի ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.