Սուրբ Աստվածածին վանք (Զարեհավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԴերիկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին (նաև Սուրբ Աստվածամոր) կամ առավել հայտնի՝ Դերիկի վանք, վաղմիջնադարյան հայկական վանք Իրանի Սալմաստի գավառի Դերիկ գյուղում։ Այն գտնվել է պատմական Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Զարեհավան գավառում[1]։

Տեղադիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը գտնվում է գեղատեսիլ կիրճի հարավային լանջի վրա, գետակի աջ կողմում, քրդաբնակ Դերիկ գյուղից մի փոքր վերև[2], Սալմաստ քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1715 մետր բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը կանգուն է եղել մինչև 20-րդ դարի սկզբը, սակայն ներկայումս այն վերածվել է ավերակների։ Հիշատակվում է նաև այլ անուններով՝ Զարևանդի Սուրբ Աստվածամայր, Դերիկի Սուրբ Աստվածածին, ինչպես նաև Դերիկ-Առնա բնակավայրերի նույնացմամբ՝ Առնավանք անուններով[3]։

Գտնվելով Աղբակ-Սալմաստ հնագույն ճանապարհին մոտ՝ դարավոր վանքը մինչև 1940-ական թվականները հայտնի ուխտատեղի էր Սալմաստում։ 1889 թվականին Մովսես Միքայելյան անունով մի երիտասարդ հաստատվում է վանքի լքված ու կիսավեր տարածքում և Ատրպատականի թեմի առաջնորդ Մխիթարյանի համաձայնությամբ ձեռնամուխ է լինում նրա վերանորոգմանը, սակայն 1892 թվականին սպանվում է քրդերի կողմից[4]։

1893 թվականին վանքում վանահայրն էր Բագրատ վարդապետ Թավաքալյանը։

Վանքի վերանորոգումը ձգձգվել է 1894-1896 թվականներին Հայաստանի թուրքական հատվածում մոլեգնող կողոպուտի և ջարդերի պատճառով։ Այս ջարդերից հրահրված և թուրքական իշխանությունների խրախուսած քրդական ավազակախմբերը հաճախ էին հատում սահմանը և ներխուժում մոտակայքում գտնվող հայկական գյուղերը։ Նրանց հարձակումներից հատկապես տուժեց Դերիկի վանքը, որը երբեմն կարճ ժամանակով ապաստան էր տալիս հայ մարտիկներին։

1894 թվականի հուլիսի 21-ին Վանի Բահրի փաշան երկու քրդական ցեղեր ուղարկել է Դերիկի վանք՝ այն քանդելու։ 300 քրդեր հարձակվում են վանքի վրա, որը պաշտպանում էին 20 հրացանավոր հայեր։ Հասկանալով, որ չեն կարող վնասել վանքին, քրդերը հետ են քաշվել՝ խլելով միայն գյուղի անասունները։ Հայերից ոչ ոք չի տուժել այս հարձակումից[5]։

Դերիկի երկրորդ ուշագրավ կռիվը տեղի է ունեցել 1896 թվականի գարնանը։

1924 թվականին Դերիկի Սուրբ Աստվածածինը հիշատակվում է որպես Սալմաստում կանգուն մնացած միակ վանքը. նրանից բացի թաղամասն ուներ նաև 12 կրոնական շինություններ, որոնցից 10-ը՝ եկեղեցիներ և 2 մատուռ։ Ամենայն հավանականությամբ, Ատրպատականի հայոց թեմը չի կարողացել պատշաճ կերպով տնօրինել և պահպանել վանքը, և որպես խնդիրների միակ լուծում ընտրվել է վատագույն ելքը, այն է՝ կալվածքների վաճառքը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերիկի վանքն ամբողջությամբ կառուցված է եղել միջին չափի նուրբ և միջինից փոքր-ինչ մեծ սրբատաշ քարերով, կրաշաղախով։ Ներքուստ պատված է եղել սվաղի շերտով։

Արտաքին չափն են 11,68 մետր և 10,89 մետր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարապետյան, Սամվել (2012). ՎԱՐՁՔ N 5,. էջ 33.
  2. The village, which belongs to the Ashiret of Muhammad, had a population of 35 houses as of 2012.
  3. The cloister of the Holy Mother of God in Zarevand, which is called Derik, i.e. Small Church, in the Kurdish language (Nor- Dar, no. 17, 1 February 1894, 2).
  4. Մշակ, Համար 66, 13 հունիս 1892, 3.
  5. Մշակ, Համար 96, 13 օգոստոս 1894, 3.