Սուրբ Աստվածածին եկեղեցի (Առատաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱռատաշեն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը2012
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2012
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի շրջանի Առատաշեն գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։

Առատաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիու կառուցման սկիզբ եղել է 2012[2] թվականին, բարերար Արամ Պողոսյանի աջակցությամբ։

Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակովվ Արամ Պողոսյան պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցվել է տուֆ տեսակի քարից, ունի նաև զանգակատուն։

Եկեղեցու ճարտարապետն է Սամվել Հակոբյանը, նրա օգնականն է՝ Վարդան Պողոսյանը իսկ քանդակագործն է Աշոտ Ներսիսյանը։

2015 թվականի հունիսի 19-ին եկեղեցին օծվել է Արմավիրի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և Հայոց բանակի հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու Արմավիրի թեմի հոգևորական դասի մասնակցությամբ։

Եկեղեցու ներկայումս գործում է իսկ հոգևոր հովիվն է` Տ. Ներսես քհն. Ռուշանյանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առատաշենի Սուրբ Աստվածածին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Օծվել է Առատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.