Սուրբ Աջ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աջ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ, Հրազդան
ՀասցեԱղբյուրակ թաղամասից 3-4 կմ հս-ամ, անտառի մեջ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ներկա վիճակվերականգնված
Կազմված էԵկեղեցի Սբ. Ստեփանոս վանք և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ10-14-րդ դարեր

Սուրբ Ստեփանոս, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասից 3-4 կմ հս-արմ, անտառի մեջ։ Հայտնի է նաև Սուրբ Աջ վանքը անվամբ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (6.1/60)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվում է, որ ուխտավորներից մի կին ամեն կիրակի գնում էր վանքի ավերակների մոտ և աղոթում։ Մի անգամ երբ կինը, որն արդեն հղի էր, հերթական անգամ գնում էր աղոթելու, տապից ուշագնաց է լինում։ Աստված տեսնելով այդ իր աջ ձեռք համարվող Գաբրիել Հրեշտակապետին հրամայում է, որ նա իջնի երկնքից և օգնի հղի կնոջ։ Գաբրիել հրեշտակապետը կատարում է Աստծո խոսքը և իջնում է վանք։ Նա իր աջ ձեռքը դնում է գետնին և այնտեղ աճում է մի հաստաբուն ծառ, որի ճյուղերը տարածվում են չորս կողմով ու իր ստվերի մեջ է առնում ամբողջ վանքը։ Այստեղից էլ առաջացել է վանքի Սուրբ Աջ անվանումը։ Ցավոք վանքի վերանորգմանը խանգարելու պատճառով ծառը հատվել է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրից պահպանվել է եկեղեցին կիսավեր վիճակում։ Այժմ եկեղեցին գտնվում է վերականգման փուլում։ Ցավոք վանքի պատերի բեկորների մեծ մասը չեն պահպանվել, այդ պատճառով էլ շինարարները օգտագործում են նոր քարեր։ Այն կառուցված է եղել սրբատաշ քարերով։ Միանավ սրահ է եղել։ Ներսից ունի երկու աղոթատուն, որոնց մուտքի ճակատին քանդակված են հրաշագեղ խաչաքանդակներ։ Առանձնահատուկ է այն փաստը, որ եկեղեցում բացակայում է խորանը։ Բացի աղոթատների մուտքի ճակատին քանդակված խաչաքանդակներից, եկեղեցու ներսում ևս առկա են մի քանի խաչաքանդակներ, որոնցից մեկը նման է հրեական խաչի։ Ճարտարապետական գլուխգործոց է եկեղեցու դուռը, որը իրենից ներկայացնում գալարներով զարդաքանդակված սյուներ։

Խաչքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի համալիրի տարածքում գտնվում է մեկ խաչքար, որը հենած է վանքի պատին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Մելիք-Բախշյան - «Հայոց պաշտամունքային վայրեր», Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։