Սոչիի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոչիի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
Հասցեпроспект Курортный, 51
Հիմնադրվել է1976
Կայքmuseum.ru/M1607 և sochiartmuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Սոչիի գեղարվեստի թանգարան (ռուս.՝ Сочинский художественный музей), մշակութային, կրթական հաստատություն Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1936 թվականին ճարտարապետության ակադեմիկոս Իվան Վլադիսլավովիչ Ժոլտովսկու նախագծով և նախատեսված է եղել վարչական հաստատության համար։ Գեղարվեստի թանգարանը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է[1][2]։

1972 թվականից այստեղ է տեղավորվել Սոչիի ցուցասրահը, 1976 թվականից՝ Սոչիի գեղարվեստի թանգարանը։ Թանգարանում հավաքվել է մոտ 6000 անտիկ, ռուսական, խորհրդային, օտարերկրյա արվեստի ցուցանմուշներ նկարչության, գրաֆիկայի, քանդակի, կիրառական արվեստի, գեղարվեստական արդյունաբերության բաժիններում[3]։

Մշտական ցուցադրությունն ընդգրկում է մ.թ.ա. 1-ին դարից մինչև ժամանակակից արվեստի նմուշներ և ներկայացնում է Մզիմտինյան գանձը, ինչպես նաև Վլադիմիր Մակովսկու, Միխայիլ Կլոդտի, Լև Լագորիոյի, Պյոտր Կոնչալովսկու, Սերգեյ Գերասիմովի, Պյոտր Ուիլյամսի, Իլյա Մաշկովի, Սոլոմոն Նեկրիտինի, Նիկոլայ Անդրոնովի, Դմիտրի Ժիլինսկու ստեղծագործությունները։

Ցուցահանդեսային սրահներում կազմակերպվում են ցուցահանդեսներ նվիրված անհատ նկարիչների արվեստին, պետական և մասնավոր հավաքածուներ ներկայացնող ստեղծագործական միություններին։ Թանգարանն ունի գեղարվեստի սրահ, որտեղից կարելի է ձեռք բերել արվեստի ստեղծագործություններ, գեղարվեստական հնաոճ իրեր, վարպետների ստեղծած ոսկերչական իրեր, ժողովրդական վարպետների և Կալինինգրադի սաթի կոմբինատի աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сочинский художественный музей. Альбом.- М., 2006
  2. Թանգարանի մասին museum.ru կայքում
  3. Сочинский художественный музей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոչիի գեղարվեստի թանգարան» հոդվածին։