Ֆրանս Սնայդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սնայդերսից)
Ֆրանս Սնայդերս

Ֆրանս Սնայդերս (Snyders, Snijders) (1579-1657 թվականներ), ֆլամանդացի նկարիչ։

Սովորել է Պիտեր Բրեյգել Կրտսերի և Հենրի վան Բալենի մոտ, համագործակցել Ռուբենսի հետ։ 1602-1609 թվականներին եղել է Իտալիայում։ Նատյուրմորտի և անիմալիստական ժանրի գործերի ֆլամանդացի վարպետ Սնայդերսիի կտավներում մարդկային մարմինները նկարել են Յակոբ Յորդանսը և այլ նկարիչներ։ Սնայդերսի ստեղծագործություններն («Կարապով նատյուրմորտ», Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Մրգի խանութ», Էրմիտաժ, Լենինգրադ) աչքի են ընկնում մոնումենտալությամբ դեկորատիվ հնչողությամբ, առարկաների ֆակտուրայի արտահայտման վիրտուզությամբ, կերպարային կառուցվածքի կենսալիությամբ։

Բնանկար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png