Սմբատ Հովհաննիսյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Խանամիրի Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1977 սեպտեմբերի 19[1]
ԾննդավայրԼուսագյուղ, Ապարանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկեր«Հայոց պատմություն» 7-րդ դասարան (2023թ․),
«Երկրորդ նավարկություն» բանաստեղծությունների ժողովածու (2010թ․)[1],
Աշխատանք«Համաշխարհային պատմության ամբիոնի» դոցենտ ԵՊՀ-ում[2]
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոն[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի «Լավագույն ուսանող - 2005»[1][2]

Սմբատ Խանամիրի Հովհաննիսյան (գրական անունը՝ Թոնդրակ[1], սեպտեմբերի 19, 1977, Լուսագյուղ, Ապարանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան[2], բանաստեղծ[1], թարգմանիչ[1], պատմության ամբիոնի դոցենտ[2]։

Սմբատ Հովհաննիսյանն իր գործունեության համար հանրային, մասնավորապես' մասնագիտական շրջանակների կողմից առավելապես քննադատվել է իր հեղինակած «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ[3]։ Կրթական համակարգի, քաղաքական, հասարակական բազմաթիվ գործիչներ խիստ քննադատորեն են մոտեցել նրա հեղինակած դասագրքին[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ավարտել է Լուսագյուղի Գրիգոր Նարեկացու անվան միջնակարգ դպրոցը[1]։ 1999-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի «Պատմության ֆակուլտետի» բակալավրիատում, իսկ 2003-2005 թվականներին՝ նույն ֆակուլտետի «Համաշխարհային պատմության ամբիոնի» մագիստրատուրայում[1]։ 2005-2009 թվականներին եղել է նույն ամբիոնի հայցորդ[1]։ 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ֆրանսիական Աննալների դպրոցը և XVII-XVIII դդ. հայ առևտրական կապիտալի հիմնախնդիրը» թեմայով[1]։

Գրական-բանաստեղծական և թարգմանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Հովհաննիսյանը (Թոնդրակը) հեղինակել է բանաստեղծությունների երեք ժողովածու։ Ֆրանսերենից, անգլերենից, ռուսերենից կատարել է բազմաթիվ թարգմանություններ (Դերրիդա, Ռոլան Բարտ, Յուրի Լոտման, Պոլ Էլյուար և այլն)[4]։ Հանդես է եկել հրապարակախոսական անդրադարձներով և հոդվածներով տարբեր պարբերականներում։ Նա նաև հրապարակել է բանաստեղծություններ «Գարուն», «Գրեթերթ», «Գրական թերթ», «Նարցիս», «Գրանիշ» հարթակներում[1]։

Բանաստեղծությունների ժողովածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոնդրակ, Դանդաղ լուսաբաց, Եր․, ակտուալ արվեստ, 2023, - 92 էջ։
  • Թոնդրակ, Արարման ութերորդ եղանակը, Եր․, Անտարես, 2016, - 96 էջ։
  • Թոնդրակ, Երկրորդ նավարկություն, Եր․, Զանգակ, 2010, - 72 էջ։

Պատմագիտակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի «Համաշխարհային պատմության ամբիոնում»[2]։ Հեղինակ է երեք մենագրությունների (մեկը՝ համահեղինակությամբ) և երեք տասնյակից ավել գիտական հոդվածների։

Գրքեր և մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս․ Հովհաննիսյան, Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը, Եր․, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2022, – XII+312 էջ, ներդիրներ։
  • Ս․ Հովհաննիսյան, Ա․ Մերջեան, Ն․ Մկրտչյան, Գրամշիի մարդկության շրջանակը և Հայաստանը /Առաջաբ. և խմբ.՝ Ա. Ստեփանյան ; ԵՊՀ, Համաշխարհային պատմության ամբիոն, Համաշխարհային պատմության հայկական ասոցացիա, Եր․, Փրինթինֆո, 2016, – 156 էջ։
  • Ս․ Հովհաննիսյան, Պատմություն և հիշողություն։ Ցեղասպանությունների աստիճանակարգման հիմնախնդիրն ըստ Պիեռ Նոռայի, Եր․, Անտարես, 2014, – 120 էջ։
  • Ս․ Հովհաննիսյան, Փյունիկյան ծովային քաղաքականությունը /Պատմության ֆակուլտետի պատմության մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսությունների նյութեր, Եր․, ԵՊՀ հրատ., 2012, – 52 էջ

Հայոց պատմություն դասագրքի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արտոնագրված «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակը, որը ներառվել է Հայաստանի դպրոցներում որպես 7-րդ դասարանի դասագիրք[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Սմբատ Հովհաննիսյանի կենսագրական տեղեկություններ granish.org կայքում, (արխիվացված 22․10․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Սմբատ Հովհաննիսյանի կենսագրական տեղեկություններ ysu.am կայքում, (արխիվացված 22․10․2023 թվականին)։
  3. 3,0 3,1 3,2 «Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են դուրս բերել պատմության նոր դասագիրքը դպրոցներից» հոդված panorama.am կայքում, (արխիվացված 22․10․2023 թվականին)։
  4. «Թոնդրակ | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ հունվարի 7. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.