Սմարանդա Գեորգիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմարանդա Գեորգիու
Ծնվել էհոկտեմբերի 5, 1857(1857-10-05)
ԾննդավայրՏըրգովիշտե, Ռումինիա
Վախճանվել էհունվարի 26, 1944(1944-01-26) (86 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռումինիա
Գրական ուղղություններՖեմինիզմ
 Maica Smara Վիքիպահեստում

Սմարանդա Գեորգիու (ռումիներեն՝ Smaranda Gheorghiu, գրական կեղծանունը՝ Մայքա Ամարա [Maica Smara], հոկտեմբերի 5, 1857(1857-10-05), Տըրգովիշտե, Ռումինիա - հունվարի 26, 1944(1944-01-26), Բուխարեստ, Ռումինիա), ռումին գրող, հասարակական գործիչ։

Գրել է դաստիարակչական բնույթի գործեր՝ «Հոր աղջիկը» (1912), «Մոր տղան» (1920)։ Հայտնի է «Բանաստեղծություններ» (1888), «Տառապանքի գրչից» (1888 թ.), «Նովելներ» (1890), «Կնոջ իմաստությունը» (1896), «Անցյալի սիմֆոնիաներ» (1927) գործերով։ Մասնակցել է Խաղաղության համաշխարհային ժողովին (1900)։ Ծանոթացել է հայ ժողովրդի անցյալին, այցելել Վենետիկի Մխիթարյաններին և հայկական այլ կենտրոններ։ Գեորգիուի «Լաց մի՝ լինի, Հայաստան ...» բանաստեղծությունը բողոք է հայ ժողովրդի ջարդարարների դեմ։ Երկար տարիներ աշխատակցել է ոումինական «Արարատ» հայագիտական հանդեսին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմարանդա Գեորգիու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16