Սլովակիայի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակարվեստի պատկերասրահ
Երկիր Սլովակիա[1]
ՏեղագրությունԲրատիսլավա[1]
Հիմնադրվել է1948
Կայքsng.sk(սլովակ.) և sng.sk/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Սլովակիայի ազգային պատկերասրահ (սլովակ.՝ Slovenská národná galéria, SNG), պատկերասրահների ցանց Սլովակիայում, գլխամասը գտնվում է Բրատիսլավայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1949 թվականի հուլիսի 29-ին։ Բրատիսլավայում տեղակայված է միմյանց հարևանությամբ գտնվող Էստերհազի պալատում (սլովակ.՝ Esterházyho palác) և Վոդնիե կազարմի (սլովակ.՝ Vodné kasárne) շենքում։ Էստերհազի պալատը պատկերասրահի համար վերակառուցվել է 1950 թվականին, իսկ ժամանակակից ընդարձակ տարածքը կառուցվել է 1970 թվականին[2]։

Թանգարանը Բրատիսլավայից դուրս ունի այլ պատկերասրահներ՝ Զվոլենում՝ Զվոլենի պալատը, Սպիշսկա Բելայում՝ Ստրաժկա առանձնատունը, պատկերասրահներ ունի Ռուժոմբերոկում, Պեզինոկում։

Հավաքածուն ներառում է Սլովակիայի գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և դեկորատիվ ու կիրառական արվեստի նմուշներ։ Թանգարանի կարևոր ձեռքբերումներից է համարվում «Կ. Հորվատ Ստանիչի սգո դիմանկարը» կտավը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «SNG - História budovy (History of the building)» (Slovak). Slovak National Gallery. Վերցված է 2007 թ․ մայիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Recent acquisitions Արխիվացված 2013-03-24 Wayback Machine on museum website

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։