Սիրո Բարոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո Բարոնի
Ծնվել է1678
ԾննդավայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա
Մահացել էդեկտեմբերի 31, 1746(1746-12-31)
Մասնագիտություննկարիչ

Սիրո Բարոնի (անգլ.՝ Siro Baroni, 1678, Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա - դեկտեմբերի 31, 1746(1746-12-31)), վաղ բարոկկոյի շրջանի իտալացի նկարիչ, հիմնական գործունեությունը ծավալել է Մանտովայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով Մանտովայում` նա ապրել է 18-րդ դարում և հավանական է, որ գործունեություն է ծավալել միայն իր հայրենի քաղաքում։ Նրա կեսագրությունից քիչ է հայտնի, և նրա աշխատանքներից շատերը ոչնչացել են անցած դարի սկզբում։ Սուրբ Ամբրոջիո եկեղեցու աղոթատեղիում գոյություն է ունեցել նրա «Քրիստոսը երևում է մարդկանց» աշխատանքը, որը ոչնչացել է տաճարի ավերման ընթացքում 18-րդ դարի վերջին։ Ըստ հնագույն աղբյուրների` Մանտովայի Սանտ Անդրեա բազիլիկ եկեղեցում էր գտնվում Բարոնիի «Օրհնված աստվածամայրը ծաղկանոցում» վահանակը, ինչպես նաև` «Սրբեր Քրիստինոն և Քրիստիանոն» նկարը Սուրբ Կամիլո դե Լերիզ եկեղեցում, որոնցից այսօր հետք չի պահպանվել։

Անհայտ է մնում Մանդովայի Սուրբ Մանդևին եկեղեցում գոյություն ունեցած հնագույն նկարի ճակատագիրը, որը հիշատակվել է հնագույն աղբյուրներում, և ներկայացնում է «Աստվածամայրը երեխայի հետ գահի վրա», «Սուրբ Ջուզեպեն, Սուրբ Լուիջի Գոնցագան և Պահապան հրեշտակը» նկարները։ Պահպանված աշխատանքների մեջ մենք կարող ենք նշել կտավը, որը տեղադրված է Սուրբ Բարնաբա քաղաքային եկեղեցում և պատկերում է «Սուրբ Ջուլիանայի մահը», Քաստելուովոյի եկեղեցում պահվող աշխատանքը, որը պատկերում է «Մադոննային` Սրբեր Անտոնիոյի և Իմերիոյի հետ» և ստորագրված և թվագրված է 1748 թվականին։ Պահպանված աշխատանքներից է Աքուանեգրա սուլ Կիեզե եկեղեցում գտնվող աշխատանքը, որը թվագրված է 1751 թվականով[1]։

Նա 1754 թվականից սկսած եղել է Մանտովայի Գեղարվեստական ակադեմիայի թղթակից-անդամ։ Նա նկարել է Ecce Homo աշխատանքը Սանթ Ամբրոջիո մատուռի համար (որը քանդվել է 1789 թվականին)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Perina, Chiara. «- Dizionario Biografico degli Italiani - Volume 6 (1964)». Treccani. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  2. Memorie biografiche poste in forma di dizionario dei pittori, scultori, architetti, ed incisori Mantovani, by Pasquale Coddè, page 11.