Սինյուշկայի ջրհորը
Սինյուշկայի ջրհորը ռուս.՝ Синюшкин колодец | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Վալերի Ֆոմին |
Հնչյունավորում | Նիկոլայ Տրոֆիմով |
Երաժշտություն | Yevgeny Rodygin? |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 16,49 րոպե |
Թվական | 1973 |
Սինյուշկայի ջրհորը (ռուս.՝ Синюшкин колодец), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը թողարկվել է Սվերդլովսկի կինոստուդիայում, 1973 թվականին։ Ռեժիսորը Վալերի Ֆոմինն է, որն ստեղծել է մուլտֆիլմն ըստ Պավել Բաժովի համանուն հեքիաթի մոտիվների։
1973-1991 թվականներին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինում է չի լինում Իլյա անունով մի հողազուրկ գյուղացի, որը երիտասարդ էր և պարթև։ Նրա բոլոր ազգականները մահացել էին, և նա մնացել էր իր Լուկերյա անունով տատիկի հետ, որը նույնպես մահամերձ էր։ Տատն Իլյային թողնում է փետուրներով լի մի մաղ և նրան հորդորում է հարստության հետևից չընկնել։ Լավը միայն Սինյուշկա պառավի տվածը կլինի։
Լուկերյայի մահից հետո Իլյայի գրեթե բոլոր փետուրները գողանում են, միայն երեքն են մնում` սպիտակ, խարտյաշ և սև։ Տղան որոշում է դրանք կրել իր գլխարկին, ի հիշատակ իր տատի։ Մի անգամ նա հանք է գնում կարճ, անծանոթ ճանապարհով և ճանապարհին հանդիպում է Սինյուշկային։ Նա, ով կկարողանա խաբել Սինյուշկային, մեծ հարստություն կստանա, իսկ ով չկարողանա, հաստատ կմահանա...
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր | Վալերի Ֆոմին |
Սցենարիստ | Ալեքսանդր Ռոզին |
Բեմադրող նկարիչներ | Վալերի Լուկինով, Վալերի Ֆոմին |
Նկարիչներ | Վ.Յուրչիկով, Վ. Կլիմով, Դարյա Սիզովա |
Օպերատոր | Վյաչեսլավ Սումին |
Տնօրեն | Միխայիլ Ագուզին |
կոմպոզիտոր | Էվգենի Ռոդիգին |
հնչունային օպերատոր | Յուրի Պաշկով |
Տնօրեներ | Լ. Կոզլովա, Ի. Օռլով |
Դերերը հնչյունավորել են | Նիկոլայ Տրոֆիմով (կարդում է տեքստը) |
Մուլտֆիլմեր ըստ Պավել Բաժովի հեքիաթների[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավել Բաժովի հարյուրամյակի առթիվ Սվերդլովսկի կինոստուդիայում տարբեր ռեժիսորներ նկարահանել են նրա հեքիաթների մուլտֆիլմային էկրանավորումները, այդ թվում և հետևյալ մուլտֆիլմերը.
- «Սինյուշկայի ջրհորը» (1973)
- «Պղնձե սարի տիրուհին» (1975)
- «Մալաքիտե զարդատուփը» (1976)
- «Քարե ծաղիկը» (1977)
- «Փոքրիկ նվեր» (1978)
- «Ոսկե մազ» (1979)
- «Խոտե թաքստոց» (1982)
Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ հաջողություն ունեին միայն բաժովյան հեքիաթներին անիմացիոն տարբերակները, միամիտ և խրատական մանկական պատմությունները։
Լարիսա Մալյուկովա, ՍՎԵՐԽկինո[1]
Վերաթողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում 2000-ական թվականներին մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Բաժովի հեքիաթները» մուլտֆիլմերի հավաքածուում («Պղնձե սարի տիրուհին», «Քարե ծաղիկը», «Փոքրիկ նվեր», «Մալաքիտե զարդատուփը», «Սինյուշկինի ջրհորը»)[2]։
2007 թվականին մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է Վերայի և Անֆիսայի մասին մուլտֆիլմերի հավաքածուում («Վերայի և Անֆիսայի մասին», «Վերան և Անֆիսան մարում են հրդեհը» «Վերան և Անֆիսան դպրոցում, դասի ժամանակ» «Սինյուշկայի ջրհորը», «Բուրյոնուշկա», «Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին», «Խոտե թաքստոց», «Պինգվինիկը», և «Գայլաձկան հրամանով» (1984))։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Малюкова Лариса: СВЕРХкино . Современная российская анимация. Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5, раздел: Свердловская школа и киностудия «А-фильм»
- ↑ DVD «Сказки Бажова»
|