Մալաքիտե զարդատուփը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաքիտե զարդատուփը
ռուս.՝ Малахитовая шкатулка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՕլեգ Նիկոլաևսկի
ՍցենարիստԱլեքսանդր Տիմոֆեևսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն21 րոպե
Թվական1976

Մալաքիտե զարդատուփը (ռուս.՝ Малахитовая шкатулка), ռեժիսոր` Օլեգ Նիկոլևսկու խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարահանվել է 1976 թվականին, Սվերդլովսկյան կինոստուդիայում, ըստ Պավել Բաժովի համանուն հեքիաթի։

Մուլտֆիլմում հնչող երաժշտությունը կատարում է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժիորը Դավիդ Շտիլմանն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանի մահից հետո նրա այրու` Նաստասյայի մոտ, մնացել էր մալաքիտե զարդատուփը։ Զարդատուփը նրանց դստեր` Տանյուշկայի համար փոխարինում էր խաղալիքներին, և ցանկացած զարդարանք նրան սազում էր։ Մի անգամ նրանց տուն մի օտարական է գալիս և սկսում է Տանյուշկային ձեռագործություն սովորեցնել։ Իսկ գնալուց առաջ հիշատակի համար նրան կոճակ է նվիրում։ Այդ պահից Տանյուշկան վարպետուհի է դառնում։ Հետո նրանց տունն այրվում է, և ընտանիքը ստիպված էր վաճառել զարդատուփը։ Երբ երիտասարդ պարոնը ժամանում է գործարան և տեսնում Տանյուշկային, նա որոշում է ամուսնանալ Տանյուշկայի հետ։ Աղջիկը համաձայնում է, բայց այն պայմանով, որ նա ցույց կտա իրեն թագավորական մալաքիտե պալատները։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
  • Երաժշտության խոսքերի հեղինակ` Մարկ Լիսյանսկի
  • Բեմադրող ռեժիսոր` Օլեգ Նիկոլևսկի
  • Օպերատոր և տիկնիկավար` Վալենտին Բաժենով
  • Դեկորատոր և նկարիչ` Ա. Գոլոշուկ
  • Կոմպոզիտոր` Վլադիսլավ Կազենին
  • Հնչունային օպերատոր` Մարգարիտա Տոմիլովա
  • Դերերում` Օլեգ Նիկոլևսկի (հեքիաթասաց)
  • Մոնտաժող` Լ. Պերմյակովա
  • Օգնականներ` Տատյանա Վասիլևա, Ն. Բանկո, Գ. Շենդերովա, Ն. Ռուդակովա
  • Տիկնիկներն և դեկորացիաները պատրաստել են` Վ. Վասենկին, Պ. Կուֆտին, Յուրի Ուշակով
  • Խմբագիրներ` Ն. Դույկովա, Ի. Օռլով
  • Ֆիլմի տնօրեն` Ֆյոդոր Անտոնով

Մուլտֆիլմեր ըստ Պավել Բաժովի հեքիաթների[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Բաժովի հարյուրամյակի առթիվ Սվերդլովսկի կինոստուդիայում տարբեր ռեժիսորներ նկարահանել են նրա հեքիաթների մուլտֆիլմերի էկրանավորումները, այդ թվում և հետևյալ մուլտֆիլմերը.

  • «Սինյուշկայի ջրհորը» (1973)
  • «Պղնձե սարի տիրուհին» (1975)
  • «Մալաքիտե զարդատուփը» (1976)
  • «Քարե ծաղիկը» (1977)
  • «Փոքրիկ նվեր» (1978)
  • «Ոսկե մազ» (1979)
  • «Խոտե տարածք» (1982)

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ հաջողություն ունեին միայն բաժովյան հեքիաթներին անիմացիոն տարբերակները, միամիտ և խրատական մանկական պատմությունները։
- Լարիսա Մալյուկովա, «СВЕРХкино», էջ 122[1]

Վերաթողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 2000-ական թվականներին մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Բաժովի հեքիաթները» մուլտֆիլմերի հավաքածուում («Պղնձե սարի տիրուհին», «Քարե ծաղիկը», «Փոքրիկ նվեր», «Մալաքիտե զարդատուփը», «Սինյուշկինի ջրհորը»)[2]։

2007 թվականին մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Մալաքիտե զարդատուփը» մուլտֆիլմերի հավաքածուում («Մալաքիտե զարդատուփը», «Պղնձե սարի տիրուհին», «Քարե ծաղիկը», «Փոքրիկ նվեր» և «Ոսկե մազ»)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Малюкова Лариса: СВЕРХкино . Современная российская анимация. Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5, раздел: Свердловская школа и киностудия «А-фильм»
  2. 2,0 2,1 DVD «Сказки Бажова»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]