Սեփական տատանումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեփական տատանումներ, ազատ տատանումներ, արտաքին ազդեցությունների բացակայության դեպքում մեխանիկական, էլեկտրական կամ ֆիզիկական որևէ այլ համակարգում նախապես կուտակված էներգիայի հաշվին կատարվող տատանումներ, երբ այդ համակարգը սկզբնական շեղման կամ սկզբնական արագության առկայության պատճառով դուրս է գալիս կայուն հավասարակշռության վիճակից։ Սեփական տատանումների բնույթը որոշվում է գլխավորապես համակարգի սեփական պարամետրերով (զանգված, առաձգականություն, իներցիայի մոմենտ, ինդուկտիվություն, ունակություն, էլեկտրական դիմադրություն), իսկ ինտենսիվությունը՝ համակարգում կուտակված էներգիայով։ Իրական համակարգերում, էներգիայի ցրման հետևանքով, Սեփական տատանումները միշտ մարում են, իսկ էներգիայի մեծ կորուստների դեպքում դառնում են ոչ պարբերական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png