Սերգեյ Սինիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սինիցին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 3, 1932(1932-02-03)
Վախճանի օր հունիսի 21, 2017(2017-06-21) (85 տարեկան)

Սերգեյ Սինիցին (ռուս.՝ Серге́й Я́ковлевич Сини́цын, փետրվարի 3, 1932(1932-02-03) - հունիսի 21, 2017(2017-06-21)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1956 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1956 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1956-1961 թվականներ՝ Եթովպիայոմ եղել է ԽՍՀՄ դեսպանության փորձառու, ատտաշե։
  • 1964-1966 թվականներին Զամբիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
  • 1971-ից մինչև 1977 թվականը Եթովպիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1977 թվականից մինչև 1978 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի բաժանմունքի մասնագետ։
  • 1978-1986 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1986-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության չմասնկացման շարժման հարցերով բաժանմունքի վարիչ։
  • 1990 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1992 թվականի նոյեմբերի 2-ը Սան Տոմե և Պրինսիպիում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

1992 թվականից թոշակառու է։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Миссия в Эфиопии: Эфиопия, Африканский Рог и политика СССР глазами советского дипломата, 1956—1982 гг. / С. Я. Синицын; Ин-т Африки РАН, Совет ветеранов МИД РФ. — М. : XXI в. — Согласие, 2001. ISBN 5-201-04718-1
  • На заре африканской независимости: из воспоминаний дипломата. С. Я. Синицын; Ин-т Африки РАН, Совет ветеранов МИД РФ, 2003.
  • Оставленные рубежи = Forsaken positions: из воспоминаний дипломата. С. Я. Синицын; Ин-т Африки РАН, Совет ветеранов МИД РФ. — Москва : ИА, 2006. ISBN 5-201-04817-X
  • Русский «крест» России: (к вопросу о русской национальной идее и евразийской судьбе России) / С. Я. Синицын. — М. : РФК-Имидж Лаб, 2010. ISBN 978-5-93905-034-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]