Սերգեյ Շևչուկ
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 18, 1985[1] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Makariv, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սերգեյ Նիկոլաևիչ Շևչուկ (ուկրաիներեն՝ Сергій Миколайович Шевчук, հունիսի 18, 1985[1], Makariv, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում հանդես է եկել ՖԿՀՈՒ-ում (Կիև), 1998 թվականի նոյեմբերին մեկ հանդիպում է անցկացրել Կիևի «Արսենալի» կազմում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Ինտեր» (Բոյարկա) ակումբ, առաջին լիգայում նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 29-ին «Նաֆկոմ» թիմի դեմ խաղում (1:0)։ «Ինտերի» ֆինանսական դժվարությունների պատճառով տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»։ Հանդես է եկել «Շախտյոր-3»-ում, «Շախտյոր-2»-ում և երկրորդ կազմում։ 2007 թվականի հունիսի 17-ին իր նորամուտը նշել է Բարձրագույն խմբում Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ խաղում (0:2)[2]։ 2008 թվականին վարձավճարով տեղափոխվել է Լուգանսկի «Զարյայում»։ Թիմում նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 29-ին Կիևի «Արսենալի» դեմ խաղում (1:1)[3]։
2012-2015 թվականներին եղել է Մարիուպոլի «Իլյիչյովեցի» խաղացող։ 2015 թվականի ամռանը տեղափոխվել է Սարատովի «Սոկոլ»[4]։
2015 թվականին դարձել է «Տամբով» ակումբի խաղացող։ 2019 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ»[5]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականում, անցկացրել է 5 հանդիպում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Украина — «Шахтёр» (Донецк) — «Металлург» (Запорожье) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Украина — «Арсенал» (Киев) — «Заря» (Луганск) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Форвард мариупольского «Ильичевца» Шевчук перейдет в «Сокол»
- ↑ Сергей Шевчук арендован «Пюником»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- «Профиль на официальном сайте ФК «Заря» Луганск». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.(ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- «Сергей Шевчук: «Заря» — это сила». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.(ռուս.)