Սենտիմենտալ սիրային երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սենտիմենտալ սիրային երգ (անգլ.՝ Torch song), սիրո մասին երգ, որում, որպես կանոն, երգիչը բողոքում է անպատասխան կամ կորցրած սիրուց, կամ երբ կերպարներից մեկը ուշադրություն չի դարձնում մյուսին։ Հաճախ օգտագործվում են նաև հիմնական հերոսների բաժանման թեմաները, կամ երբ ռոմանտիկ տարվածությունը հանգեցնում է հարաբերությունների դադարեցմանը[1][2]։ Եզրույթը ծագում է հետևյալ ասույթներից՝ «ինչ-որ մեկի համար կրիր ջահը» (անգլ.՝ «to carry a torch for someone») կամ «կրակը պահիր անպատասխան սիրո լույսի ներքո»։

«Ջահի երգի» կատարումն ավելին է, քան ժանրը, և կարող է շեղվել երգելու ավանդական ջազային ոճից, թեև ամերիկյան «սենտիմենտալ երգի» ավանդույթը, որպես կանոն, հենվում է բլյուզի մեղեդային կառուցվածքի վրա[2]։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական էստրադային վոկալի կին կատարողներին անվանում են «սենտիմենտալ երգչուհիներ», երբ նրանց երգացանկը հիմնականում բաղկացած է նմանատիպ երգերից։ Չնայած նման երգերը, որպես կանոն, ավելի վաղ կապում էին երգչուհիների հետ, վերջին տարիներին եզրույթը կիրառվում է նաև տղամարդ վոկալիստների մասին։ Տղամարդու «սենտիմենտալ երգչի» օրինակներից մեկը բրիտանացի երգիչ Մարկ Ալմոնդն է, որը կատարելագործել է ժանրը։ «Mojo» ամսագիրը Էլմոնդին անվանել է «բրիտանական մեծագույն torch-երգիչ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, L: Elvis Costello, Joni Mitchell, and the Torch Song Tradition, page 9. Praeger Publishers, 2004
  2. 2,0 2,1 Allan Forte, MR: Listening to Classic American Popular Songs, page 203. Yale University Press, 2001
  3. MOJO Honours List 2010: The Winners Revealed! - News - Mojo Արխիվացված 2010-06-13 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]