Սենթրեյլիա (Փենսիլվանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սենթրեյլիա
Centralia
Centralia Skyline.jpg
40°48′12″ հս. լ. 76°20′30″ ամ. ե. / 40.803333° հս. լ. 76.341667° ամ. ե.
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Նահանգ Փենսիլվանիա
Շրջան Կոլումբիա շրջան (Փենսիլվանիա)
Քաղաքապետ Կարլ Ուոմեր
Այլ անվանումներ Սենթերվիլ
Տվյալ կարգավիճակում 1841-ից
Մակերես 0,6 կմ²
ԲԾՄ 7 մ
Բնակչություն 7 մարդ (2012)
Խտություն 16 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ 570
Փոստային ինդեքս 17921
Պաշտոնական կայք www.centraliapa.com
կայքի լեզուն անգլերեն
##Սենթրեյլիա (Փենսիլվանիա) (ԱՄՆ)
Red pog.png
##Սենթրեյլիա (Փենսիլվանիա) (Պենսիլվանիա)
Red pog.png

Սենթրեյլիա (անգլ.` Centralia), լքված բնակավայր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Կոլումբիա շրջանում: 1981 թվականին բնակչությունը կազմել է 1000 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ` ընդհամենը 10 մարդ: 1962 թվականին քաղաքի փրկարարական ջոկատը անզգուշությամբ որոշում է այրել լքված ածխահանքի աղբը[1], ինչի պատճառով ընդհատակում հրդեհ է բռնկվում, որը շարունակվում է մինչ օրս: Հետագայում պարզվում է, որ բնակավայրի շրջակայքում, ինչպես նաև մոտակա հանքավայրում խոշոր չափի ածխային պաշարներ են մնացել, և ըստ գիտնականների հաշվարկումների` հրդեհը կշարունակվի դեռ 250 տարի: [1]

Ժամանակ առ ժամանակ մերձակայքում տեղի ունեցող պայթյունների պատճառով 1981 թվականին քաղաքի իշխանությունները որոշում են արտակարգ կերպով տեղահանել բնակչությանը: Մի խումբ բնակիչներ ցանկություն չեն հայտնում հեռանալու և որոշում են մնալ իրենց տներում:

1992 թվականին Փենսիլվանիայի կառավարությունը բնակավայրի լքված անշարժ գույքը փոխադրում է հանրային սեփականության տակ, իսկ 2002 թվականին Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը դադարեցնում է բնակավայրի փոստային ինդեքսի գոյությունը[2]: 2013 թվականի հոկտեմբերի 29-ին կառավարությունը համաձայնության է գալիս բնակավայրում մնացած 7 քաղաքացիների հետ, որոնց մահվանից հետո անշարժ գույքը նույնպես կհանդիսանա հանրային սեփականություն:[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]