Սեյձի Ուեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյձի Ուեդա
上田 清二
Ծնվել է1952
Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան

Սեյձի Ուեդա (ճապ.՝ 上田 清二, 1952, Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Բնակվում է Հոկկայդո պրեֆեկտուրայի Կուշիրո քաղաքում։ Աստղագիտությամբ հետաքրքրվել է դպրոցում, ապա ակտիվորեն խաղացել է հոկեյ։ Կենսաթոշակի անցնելով վերստին սկսել է զբաղվել աստղագիտությամբ։ 1987-ից 2000 թվականները, համատեղ մեկ այլ ճապոնացի աստղագետ Հիրոսի Կանեդայի հետ հայտնաբերել է 705 նոր աստերոիդ[1]։ 2011 թվականի տվյալներով հայտնաբերված աստերոիդների քանակով նա 8-րդն է աստերոիդների հայտնաբերող աստղագետների միջև, և 19-րդն է հաշվի առնելով նաև աստերոիդների հայտնաբերման ծրագրերը[2]։

Ուեդան ունի բժշկության դոկտորի կոչում, որը ստացել է Ստենֆորդի համալսարանում և հանդիսանում է Ճապոնիայի առաջատար գիտնականներից մեկը[3]։

Նրա պատվին է անվանվել (4676) Ուեդասեյձի աստերոիդը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. 2010 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  3. Overall Design of JASMINE Արխիվացված 2011-07-26 Wayback Machine(անգլ.)
  4. IAU. «4676 Ուեդասեյձի աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]