Սեդան (թափք)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդանն ավտոմեքենայի ամենատարածված տեսակն է, որն ունենում է եռածավալ թափք` 4 կողային դռներով, սրահից առանձնացված և սեփական «տանիք» ունեցող բեռնախցիկով: Սեդանների բեռնախցիկը երկար է հետչբեքներինից: Ժամանակակից սեդանների բեռնախցիկն ավելի կարճ է կապոտից. դրանք անվանում են նոտչբեք (անգլ.` notchback), առանց ապակիների կենտրոնական հենակի սեդանը` սեդան հարդ-թոփ, իսկ երկդռնանին` թուդոր (անգլ.` two doors-ից): Այն սեդանը, որի տանիքը սլացիկ իջնում է ներքև, անվանում են ֆասթբեք (անգլ.` fastback):
Արտաքին սոլիդ տեսքի համար սեդանները բավականին տարածված են գործունյա մարդկանց շրջանում: Այն հիմնականում քաղաքային ավտոմեքենա է:
Մեդիաֆայլեր այստեղ՝ Սեդան (թափք)