Սեբաստիան Ռայոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Ռայոլ
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 18, 1989(1989-07-18)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Սեբաստիան Ջոն Հենրի Ռայալ (անգլ.՝ Sebastian John Henry Ryall,հուլիսի 18, 1989(1989-07-18)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայոլը սկսել է ֆուտբոլով զբաղվել Սիդնեյի «West Pymble Soccer Club» ակումբում, որտեղ խաղացել է կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում, ավելի ուշ պաշտպանի դիրքում է հանդես եկել «Նոր Հարավային Ուելսի ֆուտբոլի ազգային ուսումնական կենտրոնի» և «ԱՍԻ» ակումբներում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին «ԱՍԻ» ակումբի կազմում հանդես է եկել Վիկտորիա նահանգի Պրեմիեր Լիգայում[4]։

2007/08 թվականի մրցաշրջանի սկզբում երկամյա պայմանագիր է ստորագրել «Մելբուրն Վիկտորի» ակումբի հետ։ 2007 թվականի սեպտեմբերի 7-ին ակումբի կազմում նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության երրորդ ռաունդում՝ «Ադելաիդա Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում։ Ակումբի կազմում անցկացրել է 24 խաղ և դարձել է 2008/09 թվականների մրցաշրջանի առաջնության չեմպիոն[5]։

Ռայոլը մարզումում «Սիդնեյ»

2009 թվականի ապրիլին պայմանագիր է ստորագրել «Սիդնեյ» ակումբի հետ, 2009 թվականի սեպտեմբերի 5-ին նորամուտ է ունեցել ակումբի կազմում «Գոլդ Քոստ Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում[6]։ 2012 թվականին Ռիան Գրանտային փոխարինելու դուրս գալուց մեկ րոպե անց խփել է առաջին գոլը իր նախկին ակումբի՝ «Մելբուրն ՎԻկտորի»-ի դարպասին[7]։ Ակումբի կազմում դարձել է նաև 2009/10 թվականի մրցաշրջանի չեմպիոն։

2018 թվականի հունվարի 17-ին Սեբաստիանը խզել է պայմանագիրը ակումբի հետ[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 և 2008 թվականներին Սեբաստիանը Ավստրալիայի երիտասարդական հավաքականի ավագն էր։ 2009 թվականին, քանի որ քրեական հետաքննության պատճառով որակազրկվել էր, բաց է թողել ընտրական 2009 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Ավստրալիայի հավաքականներից մեկ տարի հեռանալուց հետո 2010 թվականի սեպտեմբերին Ավստրալիայի օլիմպիական հավաքականի մարզիչ Աուրելիո Վիդմարը հրավիրել է նրան մասնակցելու Չորս ազգերի մրցախաղում, որը անցկացվում էր Վիետնամում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ASEAN ֆուտբոլի պատանեկան առաջնություն՝ 1 (2008 թվական)
  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1 (2008/09, 2009/10 թվականներ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Ռայոլ» հոդվածին։