Սարսափելի Հենրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարսափելի Հենրին
անգլ.՝ Horrid Henry
Տեսակգրքերի շարք
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներPerfect Peter?

Սարսափելի Հենրին (անգլ.՝ Horrid Henry), անգլիացի գրող Ֆրանչեսկա Սայմոնի (անգլ.՝ Francesca Simon) գրքերի հայտնի շարքը։ Գրքերից յուրաքանչյուրը նկարագրում է փոքրիկ չարաճճի Հենրիի արկածները։ Ֆրանչեսկա Սայմոնի գրքերը մեծապես հայտնի են Եվրոպայում։ «Սարսափելի Հենրին» 2009 թվականի հոկտեմբերին երեխաների սիրելի հերոսի վարկանիշային աղյուսակում հասել է Հարրի Փոթերին և 5-12 տարեկան երեխաների շրջանում իր հայտնիությամբ դարձել է երկրորդը[1]` առաջ անցնելով այնպիսի դասական հերոսներից, ինչպիսիք են օրինակ Վիննի Թուխը, Փիթեր Փենը և Մոխրոտիկը։

2008 թվականին սարսափելի Հենրիի մասին Ֆրանչեսկա Սայմոնի գիրքը արժանացել է British Book Awards ազգային մրցանակի «Լավագույն գիրք երեխաների համար» անվանակարգում[2]։

«Սարսափելի Հենրիի մասին» գրքերը հրատարակվում են 24 երկրներում։ Բրիտանական Children’s ITV հեռուստաալիքով ամեն օր եթեր է հեռարձակվում Հենրիի արկածների մասին պատմող հեռուստասերիալը։

Գրքերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1994 Սարսափելի Հենրին Horrid Henry
1995 Սարսափելի Հենրին և գաղտնի ընկերակցությունը Horrid Henry and the secret club
1996 Սարսափելի Հենրին և ատամների փերին Horrid Henry and the tooth fairy
1999 Սարսափելի Հենրին և Ուրվականներով տունը Horrid Henry’s haunted house
1999 Սարսափելի Հենրին հարստանում է Horrid Henry gets rich quick
1999 Սարսափելի Հենրին և Մումիան Horrid Henry and the mummy’s curse
1999 Սարսափելի Հենրիի վրեժը Horrid Henry’s nits
1999 Սարսափելի Հենրին և փոքր անախորժություններ Horrid Henry’s nits

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարսափելի Հենրին մի փոքրիկ չարաճճի է, որը երբեք չի ձանձրանում և չի թողնում, որ ձանձրանան իր մտերիմներն ու ընկերները։ Գրեթե բոլոր ընտանիքներում կա «սեփական» փոքրիկ չարաճճի և գյուտարար Հենրին կամ նրա հակապատկերը` Հենրիի եղբայրը, խոհեմ Հնազանդ Փիթերը։

Գրքերից յուրաքանչյուրը հումորային փոքրիկ հավաքածու է` Հենրիի արկածների մասին պատմող նկարազարդումներով։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարներ Կարճ նկարագրություն
Սարսափելի Հենրի Գլխավոր հերոսը, ով տասնամյա չարաճճի ու անկարգ երեխա է։ Երբեք չի ձանձրանում և չի թողնում, որ ձանձրանան իր մտերիմներն ու ընկերները։ Սիրում է հարմարավետություն։
Հնազանդ Փիթեր Հենրիի կրտսեր եղբայրը, խոհեմ և կարգապահ տղա է, «ով դեռ ոչ մի անգամ չի մոռացել ասել շնորհակալություն կամ խնդրեմ»։ Հաճախ Հենրիին հունից հանում է։
Մայրն ու հայրը Անգլիական միջին դասի սովորական ծնողներ։ Միշտ բարկանում են Հենրիի վրա` երբեմն մոռանալով Փիթերի մասին։
Զզվելի Մարգարեթը Հենրիի դասընկերուհին ու հարևանուհին։ Փնթփնթում է ցանկացած առիթով։ Հենրին երկու րոպեից ավելի տանել չի կարողանում Մարգարեթին։
Միսս Բոուդիկա Տապարը Հենրիի ուսուցչուհին։ Ակնոցավոր, սարսափելի սրաքիթ կին։
Ճենճոտ Գրետան Դպրոցական ճաշարանի խոհարար։
Միսս Անգելիկա Ագնեսը Փիթերի բարի ուսուցչուհին։
Կոպիտ Ռալֆը Հենրիի դպրոցական ընկերը։
Մսոտ Բերտը, Թթված Սյուզանը, Խելացի Քլերը, Աթլետիկ Էլը, Նոր Նիքը, Լացկան Վիլյամը, Դմբո Դեյվը, Անբան Լինդան, Դժվար Թոբին, Ցանցառ Ջոշը, Քունգֆուիստ Քեյթը Հենրիի դասընկերները։
Պարծենկոտ Սթիվը Հենրիի և Փիթերի ազգականը։ Անդուր կերպար։
Հարուստ մորաքույր Ռուբին Սթիվի մայրիկը, Հենրիի և Փիթերի մորաքույրը։
Կարգապահ Ալեքսը, Կոկիկ Թեդը, Հմայիչ Գորդոնը, Անբիծ Սեմը Փիթերի դասընկերները։
Մռայլ Մարկը Լողի մարզիչը։
Տնօրենը Հաճախակի հիշվում է, բայց չի հայտնվում։
Բուժքույր Ասեղ Դպրոցական բուժքույր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]