Սարդառութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարդառութ՝ հայաբնակ գյուղ Իրանում, Բարանդուզ գավառում։ 20-րդ դարի սկզբին ուներ 130 բնակիչ (20 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946 թվականին ներգաղթել են Սովետական Հայաստան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 227