Սարգիս Խաչենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սարգիս Խաչենց», հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1993 թվականին Երևանում։ Հիմնադիր-տնօրեն՝ Սերգեյ Խաչիկօղլյան։

2004 թվականից համագործակցում է «Փրինթինֆո» հրատարակչության հետ։ Հրատարակում է «Իմացություն» գրադարան, «Արվեստ», «Երաժշտություն» մատենաշարեր։ «Գրական կոթողներ», «Ժառանգություն» մատենաշարով տպագրվել են Վիկտոր Հյուգոյի, Ալֆրեդ դը Մյուսեի, Պրոսպեր Մերիմեի ստեղծագործություններից, «Ռոլանդի երգը», «Հին եգիպտական պոեզիա» գրքեր։ «Ժամանակ և խոսք», «Ars Poetica» մատենաշարերով լույս է ընծայում ժամանակակից հայ և օտարազգի գրողների, արվեստագետների երկեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։