Սարգիս Էլբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Էլբակյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1961(1961-10-26) (62 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1985)
ԱնդամակցությունՀայաստանի երաժշտական ընկերություն

Սարգիս Էդուարդի Էլբակյան (հոկտեմբերի 26, 1961(1961-10-26), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու (2003), Հայաստանի պետական մանկավարժական համալսարանիի պրոֆեսոր (2016)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Էլբակյանը ծնվել է Մոսկվայում, 1961 թվականի հոկտեմբերի 26-ին։ Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում, 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1979–2007 թվականներին Սարգիս Էլբակյանը դասավանդել է Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երաժշտական ստուդիայում (տեսություն և սոլֆեջջո), 1986 թվականներից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, 2008–2012 թվականներին եղել է երաժշտության տեսության և մեթոդիկայի, 2017 թվականից՝ մանկավարժության ամբիոնների վարիչ, 2012-2015-ին՝ գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան։

Սարգիս Էլբակյանի ուսումասիրությունները վերաբերում են հայ երաժշտության պատմությանն ու տեսությանը, երաժշտական մանկավարժությանը, երաժշտության տեսությանը և երաժշության պատմություն առարկաների դասավանդման մեթոդիկային։

Հեղինակ է «Երաժշտատեսական առարկաները ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց» (2007) մենագրության, գիտամեթոդական և ուսումնական ձեռնարկների, 2013 թվականին կազմել է «Հարմոնիայի խնդիրների ժողովածուն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։