Սան Խուան (սուզանավ)
Սան Խուան | ||
---|---|---|
San Juan | ||
«Սան Խուան» սուզանավը 2007 թվականին «Մար դել Պլատայի» բազայում | ||
Նավի պատմությունը | ||
Դրոշի պետություն | Արգենտինա | |
Գրանցման նավահանգիստ | Մար դել Պլատա | |
Ջրարկված | 1982թ, մարտի 18 | |
Դուրս հանած տորմիղի կազմից | 2017թ, նոյեմբերի 15 | |
ժամանակակից կարգավիճակ | խորտակվել է անհայտ պատճառով | |
Հիմնական բնութագրեր | ||
Նախագծի նշանակում | «Սանտա Կրուզ» տիպի սուզանավ | |
Վերջրյա արագություն | 15 հանգույց | |
Ստորջրյա արագություն | 25 հանգույց | |
անձնակազմ | 44 | |
Չափսեր | ||
Ստորջրյա ջրատարողություն | 2336 տ | |
Առավելագույն երկարություն (ըստ ԿՋԳ-ի) | 67,30 մ | |
Կորպուսի առավելագույն լայնություն | 8,36 մ | |
Բարձրություն | 7,34 մ | |
Սպառազինություն | ||
ՊատկերներՎիքիպահեստում |
Սան Խուան (ARA San Juan (S-42)), Արգենտինայի ռազմածովային ուժերին պատկանող գերմանական արտադրության TR-1700 տիպի սուզանավ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուզանավն արտադրել է Thyssen Nordseewerke ընկերությունը գերմանական Էմդեն քաղաքում 1980 թվականի դեկտեմբերի 6-ին։ Արգենտինայի ծովային նավատորմի հաշվեկշռին է անցել 1985 թվականի նոյեմբերի 19-ին։
Այն ունի մեկ ընդհանուր կմախք, թեթև քթով, նավախելով և կենտրոնական մասի անջրանցիկ վերնակառույցով։ Սուզանավն անվանումը ստացել է Արգենտինայի Սան Խուան նահանգի անունից։ Արգենտինայի սուզանավերի անվանումները սկսում են լատիներեն S տառով, որով նրանք տարբերվում են նույնանուն կործանիչներից (1911), ջրաբանական նավերից (1929) և տորպեդային նավակներից (1937)[1][2]։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուզանավն Արգենտինայի ռազմածովային նավատորմին է անցել 1985 թվականի նոյեմբերին[3]։
1994 թվականին «FleetEx 2/94» զորավարժության ողջ ընթացքում «Սան Խուանին» հաջողվել է խուսափել ամերիկյան հակասուզանավային ուժերի կողմից հայտնաբերվելուց՝ խախտելով Էսկադրային ականակիր նավի պաշտպանությունը և «խորտակելով» ԱՄՆ հրամանատար նավ USS Mount Whitney-ը։ Սուզանավը մասնակցել է նաև Gringo-Gaucho և UNITAS զորավարժություններին[4][5]։
2008-2013 թվականների ընթացքում Արգենտինան թարմացրել է միջին կարգի սուզանավերը, որոնց թվում էր նաև «Սան Խուանը»։ Արդիականացումը տեղի է ունեցել Արգենտինայի ռազմաարդյունաբերական CINAR (Argentine Industrial Naval Complex) համալիրի նավաշինարանում, որից հետո «Սան Խուանը» մասնակցել է Պուերտո Մադրին շրջանի տնտեսական գոտու դիտորդական զորավարժությանը, հատկապես կատարելով անօրինակ ձկնորսության դեմ պայքարի առաջադրանքներ[6][7]։
Սուզանավի խորտակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի նոյեմբերին սուզանավն Ուշուայայի նավահանգիստի «Ուշուայա» ռազմածովային բազայից մշտական տեղակայման համար ուղևորվել է Մար դել Պլատա քաղաքի «Մար դել Պլատա» ռազմածովային բազա։ Սուզանավում եղել է անձնակազմի 44 անդամ[8]։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին Բուենոս Այրեսից մոտ 1400 կմ հեռավորության վրա «Սան Խուանը» դադարել է կապի մեջ մտնել։ Վերջին անգամ ազդանշաններ ուղարկել է նախորդ օրը (նոյեմբերի 15-ին ժամը 07։30-ին)։ Հաղորդակցման ընթացքում սուզանավի հրամանատարը հաղորդել է սուզանավի էլեկտրամատակարարման համակարգում եղած կարճ միացման խնդրի մասին[9]։ Սուզանավի որոնմանը մասնակցել են 18 երկրների նավեր և ավիացիա։ Հիմնական վարկածն այն էր, որ աղետը տեղի է ունեցել սնուցման մարտկոցներից մեկում եղած կարճ միացման հետևանքով։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Արգենտինայի կառավարությունը որոշում կայացրեց փրկարարական գործողությունների դադարեցման մասին՝ հայտարարելով, որ սուզանավի որոնողական աշխատանքերը կշարունակվեն[10][11]։
Հայտանբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղետից մեկ տարի հետո, 2018 թվականի նոյեմբերի 17-ին Արգենտինայի իշխանությունները հայտարարեցին, որ սուզանավը հայտնաբերվել է Վալդես թերակղզու մոտ 800 մետր խորության վրա[12][13]։ Սուզանավը հայտանբերվել է ամերիկյան մասնավոր Ocean Infinity ընկերության ստորջրյա հեռակա վերահսկղվող սարքով, որի համար ընկերությունը ստացել է 7,5 մլն դոլար պարգև[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ F. A. Buttress, H. J. Heaney, World Guide to Abbreviations of Organizations, Boston, MA, «Springer Science & Business Media» — 104 էջ, ISBN 978-1-4684-8742-8։
- ↑ Aaron Donaghy, The British Government and the Falkland Islands, 1974-79, Houndmills, Basingstoke, Hampshire, «Palgrave Macmillan UK» — 10 էջ, ISBN 978-1-137-32956-1։
- ↑ «Submarino Argentino ARA San Juan vuelve a estar en el agua» (իսպաներեն). www.elsnorkel.com. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «El día que el ARA San Juan sorprendió a la Armada de Estados Unidos» (իսպաներեն). La Nacion. 2017 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Ejercicio Fleetex 2/94 "George Washington"» (իսպաներեն). www.elsnorkel.com. 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «How Did Argentina Lose a Submarine And Its Crew?» (անգլերեն). teleSUR. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Morales, Fernando (2017 թ․ նոյեմբերի 17). «Cómo es el submarino ARA San Juan que es intensamente buscado» (իսպաներեն). Infobae. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «У берегов Аргентины пропала подводная лодка». Газета.Ru. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Исчезнувшая субмарина: что могло произойти на «Сан-Хуане»?». Русская служба Би-би-си. 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Иванова, Анастасия (2017 թ․ դեկտեմբերի 1). ««Спасённых не будет»: Аргентина признала гибель экипажа подлодки «Сан-Хуан»». RT. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Российский аппарат совершил погружение в зоне поиска подлодки Аргентины». РБК. 2017 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «В Атлантическом океане нашли затонувшую год назад аргентинскую подлодку». Интерфакс. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Аргентинские военные показали фотографии затонувшей подлодки». Интерфакс. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Federico Rivas Molina (2018 թ․ նոյեմբերի 18). «Hallados los restos del submarino 'ARA San Juan' un año después de su desaparición» (իսպաներեն). El País. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Historia» (իսպաներեն). Armada Argentina. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- «Naval» (անգլերեն). Nordseewerke EMDEN Shipyard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |