Սամվել Գունտագճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Հարությունի Գունտագճյան
Ծնվել էհավանաբար 1875
ԾննդավայրՀասանբեյլի, Ադանայի նահանգ
Մահացել է1914
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Սամվել Հարությունի Գունտագճյան (հավանաբար 1875, Հասանբեյլի, Ադանայի նահանգ - 1914), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հավանաբար 1875 թվականին Ադանայի նահանգի Ջեբել-Բերեքեթի գավառի Հասանբեյլի գյուղում, ավետարանական ընտանիքում։ Հայրը, պապը և նախնիները եղել են հրացանի խզակոթ պատրաստող վարպետներ՝ գուդակչիներ և զինագործներ։ Ֆիլիպ Գունտագճյանի (Հովնանյան) ավագ եղբայրն է։

Սամվել Գունտագճյանը բարձրագույն բժշկական կրթություն է ստացել արտասահմանում (հավանաբար Ֆրանսիայում)։ Հասանբեյլիում աշխատել է որպես բժիշկ։ Ունեցել է երեք որդի՝ Լյուդվիգ, Ասատուր, Բյուզանդ։

1914 թվականին մեկ ամիս բուժել է մի թուրք փաշայի կնոջ կոտրված ոտքը (ձեռքը)։ Վերջում փաշան հարցրել է. «Գյավո՜ւր, ազգանունդ ի՞նչ է», և իմանալով, որ բժիշկը հայ զինագործների գերդաստանից է, զայրացել է ու յաթաղանի մի հարվածով կտրել գլուխը, ոտքով հրել իրենից հեռու։ Հարազատները բժշկի մարմինը թաղել են առանց գլխի, որն այդպես էլ չեն գտել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեղեկությունները վերցվել են Սամվել Գունտագճյան թոռան` երևանաբնակ թուրքագետ և ազգագրագետ Քեթի ասատուրի Գունտագճյանի պատմածից, 1201-2009։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։