Սամուիլ Ռոսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուիլ Ռոսին
Ծնվել էօգոստոսի 14, 1892(1892-08-14)
ԾննդավայրՍմոլենսկի մարզ կամ Շումյաչի, Կլիմովիչսկի թաղամաս, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941
Վախճանի վայրՍմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, մանկագիր և թարգմանիչ
Լեզուիդիշ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԸնդհանուր հրեական աշխատանքային բունդ Լիտվայում, Լեհաստանում և Ռուսաստանում
 Shmuel Rosin Վիքիպահեստում

Սամուել Իզրայիլովիչ Ռոսին (իդիշ՝ שמואל ראָסין - Շմուել Ռոսին, օգոստոսի 14, 1892(1892-08-14), Սմոլենսկի մարզ և Շումյաչի, Կլիմովիչսկի թաղամաս, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հրեա խորհրդային բանաստեղծ, գրող և թարգմանիչ, դրամատուրգ։ Գրել է իդիշով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմուել Ռոսինը ծնվել է Շումյաչի բնակավայրում՝ սայլապանի ընտանիքում[1]։ Հեդերն ավարտելուց հետո ստիպված է եղել թողնել ուսումը, աշխատել է որպես ներկարար, թիթեղագործ, ապրել է Եկատերինոսլավում, Խարկովում, Օդեսայում, Պենզայում, Ղրիմի հրեական գյուղատնտեսական գաղութներում։ Եղել է Բունդի անդամ։ 1921 թվականից ապրել է Մոսկվայում, աշխատել է մանկապարտեզում որպես դաստիարակ։

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են Մինսկի «Վեկեր» (Զարթուցիչ) թերթում 1917 թվականին։ Բանաստեղծություններ և պատմվածքներ է տպագրել «Պրոլիտ», «Յունգվալդ» (Երիտասարդություն), «Սովետիշ», «Ֆորպոստ», «Սովետիշե լիտերատուր» (Խորհրդային գրականություն), «Շտերն» (Աստղ), «Դի ռոյտե Վելտ» (Կարմիր աշխարհ), «Շտրոմ» (Հոսք), մի շարք այլ ամսագրերում։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուները լույս են տեսել 1919 թվականին «Բոբե-մայսես» (Տատիկի հեքիաթներ, բանաստեղծություններ և պոեմներ) Եկատերինոսլավում և «Մոյերկեպլե» (Խեցիներ, քնարական բանաստեղծություններ) Խարկովում։ Նրանց հաջորդել են «Շայն» («Փայլ» պոեմ, Մոսկվա, 1922), «Ցու Ալե ցու ունդզ» (Մեզ բոլորիս, Մոսկվա, 1929), «Զին ուն թեխտեր» (Որդիներ և դուստրեր, պոեմ, 1934), «Հունձ» (1935), «Գեկլիբենե վերկ» (Ընտրյալ ստեղծագործություններ, Մ., 1936), «Միթ դի էրշտե» (Առաջինների հետ, 1937), «Սիրահարված» (1938), «Լիդեր վեյգն տատն» (Բանաստեղծություններ հոր մասին, 1939), «Ունդզեր Ռու» (Մեր անդորրը, 1940), «Տրայհայթ» (Հավատարմություն, պոեմ, Մոսկվա, 1941), «Դի դերվահունգ» (Զարթոնք) պիեսը[2]։

1931 թվականին լույս է տեսել կոմպոզիտոր Զինովի Կոմպանեեցի «Հրեական զանգվածային երգի» (դաշնամուրի ուղեկցությամբ երգելու համար) նոտային հրատարակությունը՝ Շմուել Ռոսինի (ռուսերեն տեքստը՝ Ս. Բոլոտինի, Մ., Գոսմուզիզդատ) խոսքերով։ Ռուսերենից իդիշի է թարգմանել ռուսերեն, հայերեն և հունգարերեն լեզուներից։

1941 թվականի հուլիսին կնոջ հետ կամավոր միացել է Գրողների վաշտին, երկուսն էլ զոհվել են 1941 թվականի աշնանը՝ Վյազմայի մոտ մղված պաշտպանական մարտերում։ «Ընտրյալ» ժողովածուն ռուսերենով հրատարակվել է հետմահու 1958 թվականին (Մ., Սովետսկի պիսատել), բանաստեղծությունները ներառվել են նաև «Խորհրդային բանաստեղծներ, որոնք ընկել են «Հայրենական մեծ պատերազմում» (Լ., Սովետսկի պիսատել, 1965 թվական), «Մեծ հայրենական։ Բանաստեղծություններ և պոեմներ» (Մ., Գեղարվեստական գրականություն, 1970 թվական, հատոր 2) և «Խորհրդային հրեական պոեզիա» (կազմող՝ Ա. Վերգելիս, Մ. Գեղարվեստական գրականություն, 1985) ժողովածուներում։

Դուստրը՝ Էրա Սամուիլովնա Ռոսինան (ծնվ.՝ 13 դեկտեմբերի, 1929), եղել է մոլդովացի գրող Իոն Դրուցեի կինը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուիլ Ռոսին» հոդվածին։