Սամարանչի անվան օլիմպիական-սպորտային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամարանչի անվան օլիմպիական-սպորտային թանգարան
Տեսակսպորտային տանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնա և Մոնժուիկ
ՎայրԲարսելոնա
Հիմնադրվել է2007
Կայքmuseuolimpicbcn.cat(կատ.)(անգլ.)(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Սամարանչի անվան օլիմպիական-սպորտային թանգարան, բացվել է 2007 թվականին, գտնվում է Բարսելոնայում։ 2010 թվականի հունիսին թանգարանը իր անունը ստացել է ի պատիվ 1980-2001 թվականների օլիմպիական միջազգային կոմիտեի նախագահի՝ Խուան Անտոնիո Սամարանչի[1]։ Այն գտնվում է Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտի դիմաց, սահմանափակ տարածքում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում արծարծված է սպորտի թեման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար և ընդհանուր առմամբ հենց սպորտը։ Ցուցադրված է, թե ինչպես կարող է սպորտը աջակցել համամարդկային արժեքների սերմանմանը, ինչպես նաև առօրյա կյանքի նորարության մտցմանը։ «Հերոսների տարածության» հատվածում ներկայացվում են իսպանացի նշանավոր մարզիկների նվաճումները։ Թանգարանում նաև առկա է զանգվածային սպորտի և խոշոր միջոցառումներիհամար նախատեսված գոտի։ Թանգարանը իր մեջ ներառում է նորագույն և մուլտիմեդիա տեխնոլոգիաներով օժտված ինտերակտիվ տարածություններ։

Թանգարանի հավաքածուի խորհրդանիշներից մեկը համարվում է Խուան Անտոնիո Սամարանչի թեման, ով ձգտել է ցույց տալ օլիմպիական խաղերի ոգին սպորտի հետ կապված արվեստի և մշակույթի ցուցանմուշների միջոցով։

Թանգարանը ինչպես նաև իր մեջ ներառում է ցուցահանդեսային սրահներ և սպորտային տարբեր քաղաքակրթությունների ցուցահանդեսային սրահներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նախագիծը ներկայացրել է սպորտի գծով խորհրդական Պերե Ալոկբերը, և 2005 թվականին նախագիծը հավանության է արժանացել քաղաքական խորհրդի կողմից[2]։

Թանգարանի հիմնադրման ընդհանուր բյուջեն գերազանցել է 8 միլիոն եվրոն։ Ճարտարապետական նախագծումը և աշխատանքի իրագործումը միավորելով մոտավորապես կազմել է 4,2 միլիոն։ Շինարարության համար նախատեսված գումարը տրամադրել են քաղաքային խորհուրդը, Բարսելոնայի գավառական խորհուրդը, կառավարությունը և պետությունը (յուրաքանչյուրը մեկական միլիոն եվրո)։ Իսպանական օլիմպիական կոմիտեն նույնպես ունեցել է իր ներդրումը 240000 եվրոյի չափով։ Թանգարանի նախագծի այդպիսի բյուջեն նշանակում էր, որ պետք է հավելյալ 4 մլն եվրո. գումարը ստացվել է Բարսելոնայի քաղաքային մունիցիպալ ընկերությունների հաշվին[2]։

Շինությունը կազմված է երկու ոչ շատ մեծ բարձրությամբ պատնեշներից բաց տարածությունում։ Ընդհանուր կառուցապատված տարածքը կազմում է 4000 քառակուսի մետր, թանգարանը բաժանված է չորս մակարդակի։ Նախագծի ճարտարապետներն են Հավյեր Բասիանը և Թոնի Կամպոսը[2]։

Թանգարանը բացվել է 2007 թվականի մարտի 21-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարանչի անվան օլիմպիական-սպորտային թանգարան» հոդվածին։