Սաղուասոնք (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաղուասոնք (այլ կիրառումներ)
Սաղուասոնք
Բնութագիր
Երկարություն16 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎայքի լեռներ
Գետաբերանի տեղակայումՆախիջևան գետ
Տեղակայում
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՇահբուզի շրջան

Սաղուասոնք, գետ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Նախիջևան գետը սնող աջակողմյան վտակներից է։ Սկզբնավորվում է Վայքի լեռնաշղթայի և Շադա ու Օծոփ գյուղերի մերձակայքի ձորակներից։ Ունի 16 կմ երկարություն և Սաղուսասոնք գյուղից քիչ ներքև միախառնվում է Նախիջևան գետին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։